Մոուրինյո. Պրեմյեր լիգայում չի մնացել թույլ թիմ
СпортԱնգլիայի առաջնությունը շատ բարդ է, Պրեմյեր լիգայում թույլ թիմ արդեն չի մնացել, հայտարարել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Նյուքասլի» հետ 7-րդ տուրի հանդիպումից առաջ:
«Անգլիայի առաջնությունում յուրաքանչյուր թիմից ակնկալում ես միայն լավագույնը: «Նյուքասլը» պարտվեց «Ուոթֆորդին», որը լավ թիմ է: Մրցակիցը պարտվեց «Վեստ Հեմին», որը եւս լավ թիմ է: Մարդիկ պետք է հարմարվեն նոր իրականությանը: Այժմ առաջատար թիմերն ավելի շատ պարտություններ կունենան: Ես հարգում եմ այդ թիմերին, նրանք ունեն գումար, որի շնորհիվ ստեղծում են լավ կազմեր, եւ տարբերությունը կրճատվում է: Մարդիկ աստիճանաբար ընտելանում են դրան: «Ուոթֆորդի» հաղթանակը «Նյուքասլի» նկատմամբ նորմալ է»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Չելսիի» պաշտոնական կայքը:
«Նյուքասլ» - «Չելսի» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին: