Բրազիլական դատարանը արգելանք է դրել Նեյմարի հաշիվների վրա
Спорт«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի հաշիվների վրա արգելանք է դրվել բրազիլական դատարանի կողմից։ Ֆուտբոլիստի ակտիվները, որոնք կազմում են մոտ 47 մլն դոլար, կալանքի տակ են հայտնվել, քանի որ Նեյմարը կասկածվում է հարկային պարտավորությունները չկատարելու և գումարներ թաքցնելու մեջ։
Բրազիլիայի հավաքականի 23-ամյա ավագը, ըստ երկրի դատարանի, պետությանը պետք է վճարի մոտ 16 մլն դոլար։ Հաղորդվում է, որ 2013-ին «Սանթոսից» «Բարսելոնա» տեղափոխվելիս ամբողջովին չի հայտարարագրել ստացված գումարները։