Ֆերգյուսոն. Դավիդ դե Խեան կարող է մեզ համար հաղթել այս առաջնությունը
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ դարպասապահ Դավիդ դե Խեան ընթացիկ մրցաշրջանում կարող է մեծ դերակատարություն ունենալ և թիմին օգնել Անգլիայի չեմպիոն դառնալու հարցում:
-Կարծում եմ՝ Դավիդն այս առաջնությունը կարող է հաղթել մեզ համար: Ընդհանուր առմամբ, մենք հիանալի իրավիճակում ենք: Նախորդ շաբաթ խոսեցի առաջնության ֆավորիտների մասին և նշեցի, որ միայն «Մանչեսթեր Սիթին» չի պարտվել, բայց նրանք պարտվեցին, «Արսենալը» ևս պարտվել է, «Չելսին» երկու պարտություն ունի:
Այս թիմերի միջև լարված պայքար է լինելու: Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» կարողանա մինչև Ամանոր մնալ լավագույնների թվում, ապա չեմպիոն դառնալու հնարավորություններ կունենա,-Ֆերգյուսոնի խոսքը մեջբերված է «Dailystar»-ից:
Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 13 միավոր և 2 միավորով է զիջում առաջատար «Մանչեսթեր Սիթիին»: