Մեսսին բաց կթողնի 7-8 շաբաթ
СпортԻսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Բարսելոնա»-«Լաս Պալմաս» (2:1) հանդիպման առաջին խաղակեսում Լիոնել Մեսսին վնասվածք ստացավ և խաղադաշտում տեղը զիջեց Մունիր Էլ-Հադադիին:
Ինչպես հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, արգենտինացի հարձակվողը վնասել է ծնկի կապանները, ապաքինման համար պահանջվելու է 7-8 շաբաթ:
Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսսին մասնակցել է 6 խաղի, խփել է 3 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում: