Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստն ավարտել է աշխատանքները

Կառավարության ընդունելությունների տանը ավարտվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստը հրավիրվել էր ընդլայնված կազմով. պետական հանձնաժողովի անդամներից բացի, ներկա են եղել տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, մասնագետներ: Նիստի սկզբում Նախագահը տեղեկացրել է ներկաներին, որ ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի 5-րդ նիստի որոշման՝ միջոցառումների գլխավոր համակարգողի գրասենյակը Հայաստանի անկախության տոնին հետևող և Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը նախորդող այս խորհրդանշական շաբաթվա ընթացքում անցկացնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ընթացքի և առաջիկա անելիքների քննարկումներ, հաշվետու միջոցառումներ, ցուցահանդեսներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, օրակարգի հարցերի քննարկմանը անցելուց առաջ նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հանձնաժողովի անդամ, սփյուռքում հայապահպանության գործին բացառիկ ներդրում բերած Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք, երջանկահիշատակ Ներսես Պետրոս 19-րդի հիշատակը: Հանրապետության Նախագահը տեղեկացրել է հանձնաժողովի անդամներին, որ ի նշանավորումն Պատրիարք Ներսես Պետրոս 19-ի երկնային ճանապարհի, հաշվի առնելով նրա հսկայածավալ ազգանվեր գործունեությունը՝ հրամանագիր է ստորագրել նրան հետմահու Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին: Շքանշանը հանձնվել է հանձնաժողովի նոր անդամ, Տանն Կիլիկիո նորընտիր Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդին:

Սերժ Սարգսյանը նաև շնորհավորել է Գրիգոր Պետրոս 20-րդին՝ Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարքի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Նիստի օրակարգի հարցերի թվում հանձնաժողովը քննարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ընթացքն ու առաջիկա անելիքները, Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում հայկական համայնքներում ստեղծված իրավիճակը, լսել՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մասին զեկույցը, քննարկել նաև կազմակերպչական հարցեր:

Առաջին հարցի շուրջ կայացած ծավալուն քննարկումներն ամփոփելով՝ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ նկատվում է հետագա աշխատանքի համադրման, պարբերական շփումների մշտական հարթակ ձևավորելու ընդհանուր պահանջ: Նախագահի կարծիքով, դա կարող է լինել օգտակար և արդյունավետ գործընթաց: Հանձնաժողովը քննարկել և միաձայն ընդունել է Համահայկական խորհուրդ ձևավորելու շուրջ նախապատրաստական աշխատանք կատարելու մասին որոշումը: Ձևավորվել է կազմակերպչական հանձնախումբ, որին հանձնարարվել է նախաձեռնել խորհրդատվությունների լայն ներառական գործընթաց:

Օրակարգի երկրորդ հարցի՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում հայկական համայնքներում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Նախագահը նշել է, որ խորապես մտահոգված է հատկապես Սիրիայում շարունակվող բախումներով և օր օրի վատթարացող հումանիտար իրավիճակով: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները մշտական ուշադրության կենտրոնում են պահում տարածաշրջանում բնակվող հայության և, մասնավորապես՝ սիրիահայության խնդիրները, ինչի վկայություններից է, առաջին հերթին, Հալեպում արդեն մի քանի տարի գործող միակ օտարերկր յա ներկայացուցչությունը՝ Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը և Դամասկոսում իր աշխատանքները շարունակող ՀՀ դեսպանությունը:

Ցեղասպանությունից մազապուրծ հայորդիների ժառանգները, Նախագահի խոսքով, կիսում են ժամանակին իրենց օգնության ձեռք մեկնած ժողովուրդների ճակատագիրը: Նրանք շարունակում են մարդկային և նյութական մեծ կորուստներ կրել։ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանն իր դռները բացել է բոլորի առջև և արդեն Սիրիայից ընդունել շուրջ 16 հազար հայրենակից: Հայաստանի պետական բոլոր կառույցներն անխտիր ներգրավված են սիրիահայերի հիմնախնդիրները լուծելու և մեր հասարակությանը նրանց ինտեգրման գործընթացը արագացնելու աշխատանքներում:

Սիրիայի և Իրաքի հայկական համայնքներում ստեղծված իրավիճակի մասին զեկույցներով հանդես են եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Բերիո թեմի առաջնորդ, Տեր Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը, Դամասկոսի թեմի առաջնորդ, Տեր Արմաշ Արքեպիսկոպոս Նալբանդյանը, Իրաքի թեմի առաջնորդ, Տեր Ավագ Արքեպիսկոպոս Ասատուրյանը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ բոլորն էլ կցանկանային ավելին արած լինել: Բոլորի հավաքական ջանքերով է, որ մեր հայրենակիցների հարցերը վերջնական լուծումներ պետք է ստանան: Նախագահը խորին շնորհակալություն է հայտնել այն բոլոր երկրներին, միջազգային և համայնքային կառույցներին, անհատներին, ովքեր իրենց աջակցության ձեռքն են մեկնել և շարունակում են աջակցել հայությանն այս աշխատանքներում:

Ընդունվել է հայտարարություն Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում հայկական համայնքների կացության մասին՝ որպես սիրիահայությանը հայ ժողովրդի ընդհանրական սատարման կարևոր դրսևորում:

Օրակարգի երրորդ հարցի հետ կապված զեկույցներ են ներկայացվել ապրիլի 22-ից 23-ը Երևանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի արդյունքների վերաբերյալ:

Նախագահի գնահատմամբ, առաջին ֆորումը ծառայել է իր նպատակին: Այն դարձել է քաղաքական ազդակը լսելի դարձնելու, ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարում Հայաստանի Հանրապետության դերակատարումն ամրագրելու կարևոր միջոց: Ըստ Սերժ Սարգսյանի, ֆորումը ներկայացուցչական էր թե՛ քաղաքական դերակատարների, թե՛ ցեղասպանագետների լայն շրջանակի ներկայության առումով: Նախագահի համոզմամբ, ֆորումն ու դրան զուգահեռ ընթացած այլ ֆորումները բովանդակային լիցք են հաղորդել ոգեկոչման միջոցառումներին, նշմարել հետագա պայքարի ուղիները:

Հանձնաժողովը ընդառաջելով 2015թ. ապրիլի 22-23-ին Երևանում անցկացված Գլոբալ ֆորումի մասնակիցների` Հայաստանի Հանրապետությանն ուղղված կոչին՝ ազգային ու միջազգային մակարդակներում շարունակել ջանքերը` խթանելու և համախմբելու ցեղասպանության ոճրի դեմ պայքարում միջազգային գործողությունները, որոշել է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովելու գլոբալ ֆորումի շարունակական և պարբերական բնույթը:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении