Ереван, 31.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մյուռոնօրհնեքին ընդառաջ Մայր տաճարում հնչեց էկումենիկ աղոթք

Общество

Մյուռոնօրհնեքին ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մայր տաճարում հանդիսապետությամբ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և մասնակցությամբ քույր եկեղեցիների պատվիրակների կայացավ էկումենիկ աղոթք: 

Մինչ Մյուռոնօրհնության առիթով Հայաստան ժամանած քույր երեղեցիների ներկայացուցիչների կողմից աղոթքների հնչեցումը, ԱՄՆ-ի Հայոց արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տեր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակներին այս օրերին Հայաստանում գտնվելու համար: Մասնավորապես, նա երախտագություն հայտնեց այն բանի համար, որ հոգևորականները Հայաստանում են հայերի համար ինչպես տխուր, այնպես էլ ուրախ օրերին:

«Ամիսներ առաջ մենք ոգեկոչում էինք 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղապսանության նահատակների հիշատակը, դուք այստեղ էինք մեզ հ ետ`կիսելով մեր տխրությունը, մեր դժվարին պահերը: Մենք շնորհակալ ենք բոլորիդ, որ այսօր էլ եք մեր կողմին` մեզ հետ կիսելու մեր ուրախությունը»,-ասաց Տեր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը:

Սեպտեմբերի 27-ին կկայանա Սրբալույս մյուռոնի օրհնությունը, որը տեղի է ունենում 7 տարին մեկ անգամ:

Մինչ Էկումենիկ աղոթքը Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Էկումենիկ հանդիպում, որին մասնակցում էին Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողության առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների 39 պետեր և ներկայացուցիչներ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին ներկայացնող Գերաշնորհ Տ. Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկ ոպոսներ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և Նվիրապետական Աթոռների միաբաններ:

Քրիստոնեական Եկեղեցիներից և կազմակերպություններից էկումենիկ հանդիպմանը ներկա էին Ղպտի Ուղղափառ Եկեղեցու, Ասորի Ուղղափառ Եկեղեցու, Հնդիկ Մալաբար Եկեղեցու, Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Հույն Ուղղափառ Պատրիարքության, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքության, Ռուս Ուղղափառ Եկեղեցու, Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու, Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու, Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու, Չեխիայի Ուղղափառ Եկեղեցու, Ալբանիայի Ուղղափառ Եկեղեցու, Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու, Հույն Կաթոլիկ Եկեղեցու, Ասորի Կաթոլիկ Եկեղեցու, Հայ Կաթողիկե Եկեղեցու, Անգլիկան Եկեղեցու, Ֆինլանդիայի Լյութերական Եկեղեցու, Սան Էջիդիո համայնքի և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի պատվիրակություններն ու ներկայացուցիչները:
Հանդիպումն սկսվեց Նորին Ամենապատվություն Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ և Պատրիարք Թեոդորոս Բ-ի աղոթքով, ապա ներկաներին բարիգալստյան խոսք ասաց հանդիպման համակարգող, ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Սրբազան Հայրն իր խոսքում անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առա քելական Ս. Եկեղեցու և հայ ժողովրդի կյանքում Սրբալույս Մյուռոնի օրհնության կարևորությանը, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարում Քրիստոնեական Եկեղեցիների կողմից հայ ժողովրդին ցուցաբերված զորակցությանը:
Այնուհետև աշխարհի տարբեր կողմերից Մայր Աթոռում համախմբված եկեղեցականներին իր հայրապետական ողջույնը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Սիրելի հոգևոր եղբայրներ ի Քրիստոս,

Մեզ համար մեծ գոհունակություն է ողջունել Ձեզ ամենքիդ՝ Քույր Եկեղեցիների Հովվապետե րիդ և ներկայացուցիչներիդ, մեր Եկեղեցու առաջնորդներիդ համայն հայության հոգևոր սրբազան կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Սրբալույս Մյուռոնի օրհնության համազգային մեծ տոնին Ձեր աղոթակցությունը զորակցությունն է մեր Սուրբ Եկեղեցուն և քրիստոսասեր մեր ժողովրդին, որ առ Բարձրյալն Աստված գոհաբանական իր աղոթքն է երկինք բարձրացնում սաղմոսերգուի խոսքերով. «Զի բարի կամ զի վայելուչ, զի բնակեն եղբարք ի միասին» (Սղմ. ՃԼԲ 1): Այս հոգեպարար առիթով ի Քրիստոս մեր եղբայրական ջերմ սերն ու բարեմաղթանքներն ենք հղում քրիստոնեական Եկեղեցիների մեծ ընտ անիքի բոլոր Հովվապետերին` աղոթելով Քրիստոսի Սուրբ Եկեղեցու hավետ պայծառութեան համար: 

Սիրելիներ, Հայաստանյայց Սուրբ եկեղեցին, իբրև Քրիստոսի ընդհանրական ու խորհրդավոր մարմնի մի անդամ, վաղը ևս մեկ անգամ կատարելու է քրիստոնեական մեր հավատքի մեծագույն խորհուրդներից մեկը՝ օրհնելու է սրբալույս Մյուռոնը: Իբրև Հայաստանյայց Եկեղեցու միասնականության ու անբաժանելիության խորհրդանիշ` սրբալույս Մյուռոնն օրհնվելուց հետո տարածվելու է աշխարհի բոլոր կողմերում, ուր մասնավորապես Հայոց Ցեղասպանության հետևանքով տարագրության ճանապարÕ �ը բռնած մեր ժողովուրդը անդորր ափերի փնտրտուքով հանգրվան է գտել և հաճախ աղոթել ու իր հոգու սնունդը ստացել արդեն իր երկրորդ հայրենիքը դարձած երկրի քրիստոնյա իր եղբայրների ու քույրերի հետ` անսասան պահելով իր հավատքն ու իր քրիստոնեական ինքնությունը` իբրև Հայաստանյայց Եկեղեցու հավատարիմ զավակ: Հայոց Եկեղեցին այդ դառն ու դժնդակ տարիներին ապավինել է Քրիստոսի միասնական ու խորհրդական մարմնի անսպառ ուժին ու զորությանը: 

Այս նվիրական օրերին էլ Մենք աղոթում ենք մեր քրիստոնյա եղբայրների ու քույրերի հետ, որպեսզի Սուրբ Հոգու շնորհներն անսպառաբար հեղվելով սրբալույս Մյուռոնի մեջ, զարդարեն ամենքիս քրիստոնեական հավատի ու առաքինությանց նվիրական շնորհներով: Աշխարհում մարդկային կյանքի, աստվածատուր պատվիրանների ու քրիստոնեական արժեքների պահպանման դժվարին ճանապարհին այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է մի նոր Հոգեգալուստ, սրբազան առաքյալների օրինակով համախմբման մի նոր Վերնատուն: Մենք գոհունակություն և փառք ենք տալիս Աստծուն, որ ներկա դարաշրջանում քրիստոնյաները գիտակցում և խոր ըմբռնումով են ընկալում քրիստոնեական եղբայրության և փոխադարձ սիրո աստվածատուր պատվիրան ը: 
Սրբալույս Մյուռոնի օրհնությունը ևս մի առիթ ու օրինակ է, որով թանձրացյալ կերպով արտահայտվում է Ձեր եղբայրական սերը հանդեպ հայ ժողովուրդն ու Հայ Եկեղեցին: Ցեղասպանության հարյուրամյակի հիշատակությանց շարքի մեջ սրբալույս Մյուռոնի օրհնությունը կարևորագույն նշանակություն ունի. այն հիշեցնում է մեզ հոգևոր վերածնունդի անհրաժեշտության մասին:

Վերածնունդ, որտեղ խառնվում և միավորվում են մեր հայրերից եկող սրբազան ավանդությունն ու նոր սերունդների քրիստոնեական հավատքի տեսլականը, Եկեղեցու պատմության փառավոր էջերն ու ապագայի քրիստոնեական առաքելության ճանապարհը` ի փառս Քրիստոսի Սուրբ Եկեղեցու: 

Հիրավի, չկա ավելի մեծ ու իրական, շոշափելի իրողություն, քան տարբեր եկեղեցական ավանդությանց կրողների միասնական աղոթքն ու համախմբումը Տիրոջ Սուրբ Սեղանի շուրջ: Մեր աղոթքն է առ Ամենաբարձրյալն Աստված, որ Տերը զորացնի Իր Սուրբ Եկեղեցին, պարգևի մեզ ճանաչելու սիրո և միության ճշմարիտ ոգին, ինչպես որ իր խաչելությունից առաջ Նա պատգամեց մեզ. «Որպէս սիրեաց զիս Հայր, և ես սիրեցի ձեզ. հաստատուն կացէք ի սէր իմ» (Հովհ. ԺԵ 10):

Թող մեր Տիրոջ սերն ու շնորհը լինեն ամենքիս հետ, թող Սուրբ Հոգին Աստված Իր առատաբուխ շնորհներով օրհնի ամենքիս` կատարելու Նրա ամենասուրբ կամքը` ի փառս Սուրբ Երրորդության և ի շինություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու. ամեն», - ասաց Վեհափառ Հայրապետը:

Հավարտ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքի, ողջույնի խոսքերով հանդես եկան Նորին Ամենապատվություն Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ և Պատրիարք Թեոդորոս Բ-ը, Ղպտի Ուղղափառ Եկեղեցուց Հյուսիսային Սինայի եպիսկոպոս Նորին Սրբազնություն Կոզման, Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի անունից Կաթոլիկ Եկեղեցու Արևելյան Եկե ղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրին, Ասորի Ուղղափառ եկեղեցուց Բեյրութի Միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Մոր Կլեմես Դանիել Խուռին, Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ի ներկայացուցիչ Տամբովի և Ռասկազովսկու միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Թեոդոսիոսը, Ռումին Ուղղափառ Եկեղեցուց Տրանսիլվանիայի Միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Լավրենտիոս Ստրեզան, Հնդիկ Մալաբար Եկեղեցուց Մումբայի Միտրոպոլիտ Նորին Ամենապատվություն Գևարգհես Մար Կուրիլոսը, Մելքիթ Կաթոլիկ Եկեղեցու պետ, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Ամենապատվություն Գրեգորիոս Գ Լահհամը, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքի Նորին Ամենապատվություն Մորան Մոր Բեչարա Բուտրոս ալ Ռահի պաշտոնական ներկայացուցիչ Նորին Սրբազնություն Պաուլ արքեպիսկոպոս Սայան, Ֆինլանդիայի Լյութերական Եկեղեցուց Ֆինլանդիայի և Տուրկուի արքեպիսկոպոս Վերապատվելի Կարի Մակինենը և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի ներկայացուցիչ վերապատվելի Դանիել Բուդան:
Էկումենիկ հանդիպումը եզրափակվեց Կարդինալ Լեոնարդո Սանդրիի աղոթքով:

 

ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции Армении