Մոուրինյու. Ընդմիջմանն ափսոսում էի, որ ընդամենը երեք փոփոխության հնարավորություն կա
СпортԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պարզաբանել է թիմի անհաջող խաղը «Նյուքասլի» դեմ (2:2)։
-Ընդմիջման ժամանակ ես ասացի խաղացողներին, որ ժամանակ չկա հարցնելու, թե ինչու են նրանք այդքան վատ խողում։ Ես ուզում եմ հասկանալ, քանի որ չեմ կարող դա ընդունել։
Մենք առաջին խաղղակեսում շատ, շատ վատ խաղացինք։ Կարելի է հաղթել հանդիպումը մեկ հաջող խաղակես անցկացնելով, սակայն դա դժվար է, երբ 45 րոպե չես խաղում։
Ես հրաշագործ չեմ։ Ես ջանք եմ գործադրում թիմի օգտի համար։ Ընդմիջման ժամանակ ես ափսոսում էի, որ ընդամենը երեք փոփոխության հնարավորություն ունեմ, քանի որ ինձ վեցն էր անհրաժեշտ։
Դուք չեք կարող ասել, որ ես քննադատում եմ կամ խղճահարություն առաջացնում։ Ես այս իրավիճակին հումորով եմ մոտենում,-հայտարարել է պորտուգալացի մասնագետը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։