Արգենտինական «Ատլետիկո Սան Լորենսո» ակումբը հրաժարվել է Ադրբեջանի հովանավորությունից
СпортԱրգենտինացի իրավաբան Մատիաս Լամմենսը, ով նաև արգենտինական հայտնի «Ատլետիկո Սան Լորենսո դե Ալմարգո» ֆուտբոլային ակումբի նախագահն է, La Nacion պարբերականին տված հարցազրույցում մեկնաբանել է Ադրբեջանի հովանավորությունից հրաժարվելու որոշումը:
Ինչպես նշել է Լամմենսը` Ադրբեջանի դեսպանն իրենց ակումբին 4 միլիոնի առաջարկ էր արել` ակումբի մարզաշապիկին «էթնիկ հայեր գոյություն չունեն» արտահայտությունը գրելու համար: Նման առաջարկից հրաժարվելու պատճառը, արգենտինացու մեկնաբանմամբ, իր աշխարհաքաղաքական դիրքորոշումն է:
«Մորեղբայրս հայ է եղել, և ես միշտ լսել եմ Հայոց ցեղասպանության մասին, միշտ հիացել եմ հայկական համայնքով: Հռոմի պապի աջակցությունը հայոց հարցին մեծ բան է նշանակում», - ընդգծել է արգենտինացին: