Կարոտում եմ Ռունիին. հուսով եմ՝ դեռ միասին կխաղանք. Ռոնալդու
СпортՄադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր նախկին թիմակից Ուեյն Ռունիի հետ հարաբերությունների մասին:
«Կարոտում եմ Ռունիին. հուսով եմ՝ մի օր դեռ մենք միասին խաղադաշտ կմտնենք: Նա Անգլիայի «ոսկե երեխան» էր. նրան բոլորը սիրում են:
Ես նրան պիտբուլ էի անվանում: Ռունին երբեք չէր կանգնում. նա իր ֆիզիկական հատկություններով և խարիզմայով ուժեղ է:
Ռունին հիանալի թիմային ֆուտբոլիստ է և գոլային հոտառություն ունի»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերել «ESPN»-ը: