Վան Գալը եվրագավաթներում անգլիական ակումբների անհաջող ելույթների պատճառների մասին
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է Պրեմիեր լիգայի ակումբների անհաջող ելույթների պատճառների մասին եվրագավաթներում։ Անգլիական 4 ակումբներից երեքը պարտվել էին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրում։
«ԱՊԼ-ն բարդ առաջնություն է։ Այստեղ չկան հեշտ հանդիպումներ, հարկավոր է ջանք գործադրել յուրաքանչյուր շաբաթ։ Հենց դրանում է կայանում Պրեմիեր լիգայի եւ այլ ակումբների տարբերությունը։ Շատ բարդ է մեկ շաբաթում անցկացնել 3 հանդիպում. խաղացողները հոգնում են։ Այդ պատճառով հարկավոր է ռոտացիայի դիմել։ Հենց դրանով էլ այժմ զբաղված եմ»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է «Mirror»-ը։