Դաշյանն ու Համբարձումյանը մասնակցեցին «Վարդարի» հաղթանակին, Սեզար Ռոմերոն հեռացվեց
СпортՖուտբոլի Մակեդոնիայի առաջնության 8-րդ տուրում «Վարդարը» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ռաբոտնիչկիի» նկատմամբ:
Արտակ Դաշյանը «Վարդարի» կազմում փոխարինման է դուրս եկել ընդմիջմանը, իսկ Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը՝ 63-րդ րոպեին, երբ հաշիվը 1:1 էր: Տանտերերի մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել Երեւանի «Փյունիկի» նախկին հարձակվող Սեզար Ռոմերոն, որը 82-րդ րոպեին ստացել է կարմիր քարտ:
«Վարդարը» 20 միավորով երկրորդ տեղում է եւ մեկ միավոր է զիջում առաջատար «Շկենդիյային»: