Մայնցի դեմ հանդիպման երկրորդ կեսի մեկնարկային 5 րոպեներին Բավարիան հանդերձարանում էր. Գվարդիոլա
СпортՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Մայնցի» նկատմամբ տարած հաղթանակի մասին Բունդեսլիգայի 7-րդ տուրում։
«Բավականին բարդ էր, քանի որ «Մայնցը» դինամիկ եւ ֆիզիկապես ուժեղ թիմ է։ Լավ խաղացինք 85 րոպե, իսկ երկրորդ կեսի մեկնարկային 5 րոպեներին հանդերձարանում էինք։ Այսօր գոհ եմ, քանի որ գիտեմ՝ որքան բարդ է հաղթել «Մայնցին»։
Վաստակեցինք երեք միավոր, այժմ հարկավոր է մտածել հաջորդ հանդիպման մասին»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է «Բավարիայի» պաշտոնական կայքը։