Ուրախալի է, որ Բավարիան կրկին առաջինն է Գերմանիայում. Լամ
Спорт«Բավարիայի» պաշտպան Ֆիլիպ Լամը կիսվել է Բունդեսլիգայի 7-րդ տուրի «Մայնցի»(3:0) հետ խաղի տպավորություններով: Այս խաղից հետո «Բավարիան» վաստակել է 21 միավոր եւ երկրորդ տեղում գտնվող «Բորուսիայից» առաջ է անցել 5 միավորով: Սակայն Դորտմունդը ներկայացնող թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել:
«Բունդեսլիգայում երբեք հեշտ չեն տրվում հաղթանակները, հատկապես արտագնա խաղեր ժամանակ: Երկրորդ խաղակեսում «Մայնցի» ֆուտբոլիստները հոգնեցին եւ մենք օգտվեցինք դրանից: Հրաշալի է, որ այս մրցաշրջանի բոլոր խաղերում հաղթել ենք: Նաեւ շատ հաճելի է, որ մենք կրկին բարձունքում ենք եւ մի քանի միավորով առաջ ենք մրցակիցներից»,- նշել է փորձառու խաղացողը: