ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին. Լավրով
ПолитикаՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում հայտարարել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հավատարիմ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ նոր եւ արդեն ձեռք բերված որոշումների իրագործման գործընթացին, տեղեկացնում է Արմենպրես-ը:
«Ես շատ ուրախ եմ, որ հայտնվել է դիրքորոշումները համադրելու այս հնարավորությունը եւ համոզվելու, որ մենք կարող ենք ավելին անել ի լրումն արդեն ձեռնարկված քայլերի, որպեսզի առաջ շարժվենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,- ասել է Լավրովը՝ բացելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումը:
«Համանախագահ երկրներից յուրաքանչյուրը հավատարիմ է այդ գործընթացին՝ խոսում ենք մենք այդ ուղղությամբ ֆրանսիական կամ ամերիկյան նախաձեռնության, թե Ռուսաստանի ջանքերի մասին, հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները»,- հավելել է նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: