Ереван, 10.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страны Айк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в Турции Армения глазами издания Boston Herald В аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешехода Копыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороны Парад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минут Мы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участников В Великобритании подтвердили третий случай заражения хантавирусом


Ո՞ր ժամերին է պետք սեքսով զբաղվել. օրվա կարգացուցակը բոլոր տարիքային խմբերի համար

Lifestyle

Օքսֆորդի համալսարանի հետազոտական խումբը պարզել է, թե որ տարիքում որ ժամն է լավագույնը սեքսի համար և կազմել է օրվա կարգացուցակներ՝ ըստ տարիքային խմբերի, որոնք լավագույնս նպաստում են բավարար քնելուն, սնվելուն ու սեքսով զբաղվելուն։

Եթե Դուք 20+ տարեկան եք

9:30 - Առավոտյան վերկաց. արթնանալը բարդ պրոցես է։ Քնի մելատոնին հորմոնը ստիպում է մեզ քնել, իսկ օրեքսին հորմոնը՝ արթնանալ։ Երիտասարդների մոտ օրեքսինը սկսում է «հաղթել» միայն ուշ առավոտյան։

10:00 - Սուրճ խմեք. երիտասարդների մեծամասնությունը չի նախաճաշում, քանի որ առավոտյան նրանք պարզապես քաղց չեն զգում։ Ուստի արթնանալուց մի քանի ժամ հետո նրանց մոտ քնկոտություն է սկսվում, ու որպեսզի գործարկվեն օրգանիզմի մետաբոլիստիկ պրոցեսները, հարկավոր է կոֆեին։

12:00 - Աշխատանքի սկիզբ. Ձեր տնօրենին սա հավանաբար կտխրեցնի, բայց այս տարիքում ուղեղը սկսում է առավել արդյունավետ աշխատել կեսօրին մոտ:

15:00 - Սեքս. հարկե, երիտասարդները սեքսով պատրաստ են զբաղվելու ցանկացած ժամի, բայց նրանք առավել պատրաստ են լինում ֆիզիկապես հենց այս ժամերին:

15:30 - Ճաշ. քանի որ երիտասարդներն ուշ են արթնանում, ուստի «լիցքավորում» կարող եք անել արդեն աշխատանքային օրվա կիզակետին:

17:00 - Վարժություններ. ֆիզիակական ակտիվության պիկը 15:00-18:00 միջակայքում է լինում, ուստի լավ կլինի վարժություններ անել լիցքավորվելու համար:

20:00 - Աշխատանքային օրվա ավարտ. ուղեղի ակտիվության պիկն ավարտվում է, ու ժամանակն է հանգստանալու:

20:30 - Հեռուստացույց ու համակարգիչ. էկրանների վրա կենտրոնանալու լավագույն ժամը երեկոյի սկիզբն է, երբ ուղեղը դեռ ակտիվ է:

21:30 - Ընթրիք. էներգիա կուտակեք՝ մնացյալ երեկոյի համար:

22:00 - Ուսում. հետազոտությունները ցույց են տվել, որ պատանիներն ու օրիորդները ստեղծագործական վերելք ունենում են գիշերվան մոտ:

23:00 - Կարելի է խմել. երիտասարդներն ավելի դիմացկուն են ալկոհոլի նկատմամբ, ուստի նրանց կարելի է ալկոհոլ օգտագործել քնելուց առաջ:

00:00 - Անջատեք էլեկտրոնային գաջեթները. քնելուց մեկ ժամ առաջ մի կողմ դրեք պլանշետներն ու սմարթֆոնները, անջատեք համակարգիչը, այլապես էկրանի լույսը կխանգարի քնել:

01:00 - Քուն:

Եթե Դուք 30+ տարեկան եք

8:10 - Վերկաց. 30 տարեկանից հետո մեզ մոտ շատ բան է փոխվում: Մեր մարմինն ու ուղեղը մեծանում են, ու օրգանիզմում փոխվում է կենսաբանական ժամացույցի ընթացքն այնպես, որ ամեն ինչ առավելագույնս օգտագործենք։

8:20 - Սեքս. արևային լույսը ստիմուլացնում է տեստոստերոնի արտադրությունը, այնպես որ առավոտն այս տարիքում իդեալական է սեքսով զբաղվելու համար:

8:40 - Նախաճաշ. խուսափեք քաղցր ու ալրային ուտեստներից, այլապես Ձեր արյան մեջ կտրուկ կբարձրանա շաքարը, իսկ հետո կտրուկ կընկնի:

10:40 - Անցեք գործի. այս ժամին մաքսիմումին է հասնում սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը, և 30-անց մարդիկ առավել կենտրոնանում են:

14:10 - Ճաշ. սպիտակուցով հարուստ ինչ-որ բան կերեք:

15:40 - Ցերեկային քուն. սա հատկապես ակտուալ է երիտասարդ ծնողների համար: Ընդամենը 20 րոպե տևողությամբ նինջը կվերականգնի Ձեր ուժերը:

18:40 - Ավարտեք աշխատանքը:

19:00 - Ֆիզիկական աշխատանք:

19:45 - Շփում. այս ժամին Ձեր տրամադրությունը կբարելավվի, իսկ մարդկանց հետ դրականորեն շփվելու ունակությունը կավելանա:

20:10 - Ընթրիք. կարելի է նաև մի քիչ ալկոհոլ օգտագործել, որովհետև այս ժամին լյարդն առավել արդյունավետ է օգտագործում ալկոհոլը:

22:00 - Հեռուստացույց և համակարգիչ. զգուշացեք արհեստական լույսի աղբյուրներից, քանզի դրանք կարող են խանգարել Ձեր քունը:

23:40 - Քուն:

Եթե Դուք 40+ տարեկան եք

7:50 - Վերկաց. 40-ից հետո էապես դյուրինանում է առավոտյան արթնանալը:

8:20 - Նախաճաշ. այս տարիքում նախաճաշները պետք է լինեն հագեցնող:

8:45 - Զբոսանք. ֆիզիկական ակտիվությունը կարագացնի արյան շրջանառությունը մկաններում:

10:20 - Անցեք գործի:

10:45 - Սուրճ խմեք. կորիտիզոլի շնորհիվ առավոտյան Ձեր օրգանիզմն առույգ է առանց կողմնակի ազդակների էլ, իսկ այս ժամին արդեն օգտակար կլինի սուրճը:

13:50 - Ճաշ:

15:30 - Տնային աշխատանք. այս ժամերին առավել արդյունավետ է ֆիզիկական աշխատանքը, իսկ աչքերը հատկապես ուշադիր են:

18:20 - Ավարտեք աշխատանքը. նման աշխատանքային օրը թույլ է տալիս առավել արդյունավետ օգտագործել ճաշի ժամանակ կուտակած էներգիան:

19:50 - Ընթրիք. սա օրգանիզմին հնարավորինս շատ ժամանակ կտա՝ քնելուց առաջ կերածը մարսելու համար:

22:20 - Սեքս. ի թիվս այլ բաների՝ սեքսը կօգնի Ձեզ թուլանալ՝ շնորհիվ սիրո հորմոնի՝ օքսիտոցինի ինտենսիվ արտադրության:

23:30 - Քուն:

Եթե Դուք 50+ տարեկան եք

7:00 - Վերկաց:

7:30 - Նախաճաշ. տարիների հետ մետաբոլիզմը դանդաղում է, ուստի ծերացոող մկանների ակտիվացման համար խիստ կարևոր է ժամանակին էներգիայով լիցքավորվելը:

8:00 - Աշխատանք այգում. առավոտյան արևն իդեալապես կարգավորում է Ձեր ներքին ժամացույցի ու կենսաբանական պրոցեսների ճիշտ ընթացքը:

9:30 - Գործի անցեք. այս ժամին իրենց գագաթնակետին են հասնում ուշադրությունն ու կենտրոնացումը:

14:00 - Ցերեկային քուն. ավտովթարների մեծ մասը տեղի է ունենում 14:00-ի սահմաններում՝ առավելապես վարորդների քնկոտության պատճառով: Այս տարիքում մարդկանց մեծամասնության քունը տանում է կեսօրից հետո, քանզի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բնական եղանակով նվազում է ճաշից հետո:

17:30 - Ավարտեք աշխատանքը. 50 տարեկանից հետո Դուք կարող է թեթև խնդիրներ ունենաք հիշողության ու կենտրոնացման հետ հոգնածության պատճառով: Այնպես որ, մի քիչ ավելի շուտ վերջացրեք աշխատանքը:

18:00 - Կարելի է խմել. Ձեր տարիքում լյարդի աշխատանքը դանդաղում է, ու պետք է օրգանիզմին քնելուց առաջ մի քանի ժամ տալ՝ ալկոհոլը յուրացնելու համար:

19:00 - Ընթրիք. խիստ կարևոր է պարբերաբար սնունդ ընդունելը, քանզի այն թույլ է տալիս ցածր պահել խոլեսթերինի մակարդակն ու նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների հավանականությունը:

21:30 - Անջատեք հեռուստացույցն ու գաջետները. չի կարելի էկրանի առջև մեկ ժամից ավել գտնվել, հատկապես՝ քնելուց մեկ ժամ առաջ:

22:00 - Սեքս. քանի որ առավոտյան Դուք շատ գործեր ունեք, ուստի սիրային հարցերը պետք է թողնել գիշերվան:

22:30 - Քուն. չմոռանաք, որ ննջարանում պետք է լինի մութ ու հով:

Եթե Դուք 60+ տարեկան եք

6:30 - Վերկաց:

7:00 - Նախաճաշ:

8:00 - Ֆիզիկական ակտիվություն. փորձեք յոգա կամ էլ պիլատես: Եթե գերադասում եք դրսում սպորտով զբաղվել, ապա ավելի լավ, քանի որ արևի լույսը հավելյալ օգուտներ կբերի:

9:00 - Անցեք գործի. 60 տարեկանից սկսած՝ Ձեր օրգանիզմն իդեալապես հարմարվում է 9-ից 5-ը աշխատանքային գրաֆիկին: Հենց այդ միջակայքում է Ձեր ուղեղն առավել ակտիվ:

10:00 - Սուրճ խմեք. 60-ն անց մարդիկ գլխավոր սրճամոլներն են, բայց հիշեք, որ սուրճ կարելի է խմել միայն ցերեկային 6 ժամերի ընթացքում:

12:30 - Ճաշ. Ձեր տարիքային խմբում համային ռեցեպտորներն առավել զգայուն են 11:00-13:00-ին, ուստի հենց այս ժամերին ճաշն առավել հաճելի կլինի:

13:30 - Տնային աշխատանք. այս ժամին էներգիան ամենաշատն է, իսկ տեսողությունը՝ առավել լավ:

14:00 - Ցերեկային քուն. քնեք միայն այն դեպքում, եթե իրապես հոգնել եք: Քնելուց անմիջապես առաջ մեկ գավաթ սուրճ խմեք, ու այն կազդի Ձեր վրա որպես զարթուցիչ՝ օգնելով երկար չքնել:

17:00 - Ավարտեք աշխատանքը. եթե շարունակում եք աշխատել 60-ից հետո, ապա 5-ից հետո մի՛ աշխատեք:

18:30 - Ընթրիք:

19:30 - Շփում. Ձեր տարիքում շփումը մարդկանց հետ շատ օգտակար է առողջության համար: Երեկոյան կարող եք օգտվել հակասթրեսային ու թարմացնող այս հրաշալի միջոցից:

20:00 - Սեքս. հիմա, երբ ճաշից բավական երկար ժամանակ է անցել, Ձեր օրգանիզմը պատրաստ է օքսիտոցին հորմոնի հերթական չափաբաժինը ստանալ:

21:00 - Անջատեք հեռուստացույցն ու գաջեթները:

21:30 - Ընթերցանություն կամ խաչբառեր. քնելուց առաջ մտավոր աշխատանքը կնախապատրաստի Ձեր ուղեղը հանգստին ու կբարելավի հիշողությունը:

22:00 - Քուն. հենց այս ժամին է 60-ն անց մարդկանց մոտ առավելագույնին հասնում քնի հորմոնի՝ մելատոնինի մակարդակը:

Եթե Դուք 70+ տարեկան եք

6:00 - Վերկաց. այս տարիքում Ձեր օրը սկսվում է 1 ժամ ավելի շուտ, քան նախկինում:

6:30 - Նախաճաշ. տարեց մարդկանց համար վաղ նախաճաշն առավել օգտակար է, քանի որ օգնում է ակտիվացնել նյութափոխականությունը:

7:30 - Ֆիզիկական ակտիվություն. վաղ առավոտյան Ձեզ օգտակար կլինի զբոսնել, որպեսզի տաքացնեք Ձեր մկանները: Ֆիզիկական վարժությունները կնպաստեն նաև ուշադրությունը բարելավելու հարցում:

10:00 - Երկրորդ նախաճաշ. ծեր օրգանիզմն ավելի արագ է սպառում էներգիայի պաշարները, ուստի երկրորդ նախաճաշն անհրաժեշտ բան է:

11:00 - Ընթերցանություն կամ խաչբառեր. այս ժամին Ձեր ուղեղային ակտիվությունն իր պիկում է:

12:00 - Ճաշ. թվում է՝ վաղ է ճաշելու համար, բայց Ձեր օրգանիզմն էներգիա է պահանջում: Այս ժամին անգամ կարելի է սուրճ խմել, քանի որ 70-ից բարձր տարիքի մարդկանց օրգանիզմն ավելի վատ է յուրացնում կոֆեինը:

14:30 - Ցերեկային քուն. 20 րոպե ցերեկային նինջն օգնում է տարեց մարդկանց ավելի լավ քնել գիշերը:

16:00 - Ավարտեք աշխատանքը. այս ժամին Ձեր կենտրոնացումը նվազում է, ու պետք է դադարեցնել մտավոր աշխատանքը:

17:00 - Զբոսանք:

18:00 - Ընթրիք. վաղ ընթրիքը թույլ է տալիս, որպեսզի Ձեր տարեց օրգանիզմը յուրացնի սնունդը՝ նվազեցնելով ստամոքսային խնդիրների հավանականությունը: Եթե պլանավորել եք ալկոհոլ օգտագործել, խմեք միայն կուշտ փորին:

19:00 - Հեռուստացույց. ուղեղն ու աչքերը շատ զգայուն են այս տարիքում էկրանի լույսի հանդեպ, ուստի պետք է սահմանափակել հեռուստացույց դիտելն ու անջատել այն քնելուց մի քանի ժամ առաջ:

20:00 - Սեքս. սեքսը թույլ կտա Ձեզ թուլանալ քնելուց առաջ:

21:30 - Քուն. 70-ն անց մարդիկ կարող են մի քանի անգամ արթնանալ գիշերվա ընթացքում, ուստի բաց մի՛ թողեք ողջ գիշերը խաղաղ քնելու հնարավորությունը:

Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики