Պուտինը վստահ չԷ նախագահական նոր ժամկետի համար առաջադրվելու անհրաժեշտության հարցում
ПолитикаՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել Է, որ չի խախտի նախագահության՝ Սահմանադրությամբ նախատեսված ժամկետները, եւ հայտարարել Է, թե վստահ չԷ նոր ժամկետի համար առաջադրվելու իր իրավունքից օգտվելու անհրաժեշտության հարցում, տեղեկացնում Է Արմենպրես-ը:
Հարցազրույցի ժամանակ, որը նա CBS եւ PBS հեռուստաալիքներին տվել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա ուղեւորության նախաշեմին, Պուտինը պատասխանել Է այն հարցին, թե որքան երկար Է նա ցանկանում իշխանությունն իր ձեռքին պահել:
«Թե որքան երկար, կախված Է երկու հանգամանքից: Նախ, անտարակույս, կան Սահմանադրությամբ նախատեսված կանոններ, եւ դրանք իրոք չեն խախտվի իմ կողմից: Բայց ես վստահ Էլ չեմ, որ պետք Է լիովին օգտվեմ այդ սահմանադրական իրավունքներից»,- ասել Է Պուտինը:
«Դա կախված կլինի երկրի, աշխարհի կոնկրետ իրադրությունից, եւ իմ տրամադրությունից»,- պարզաբանել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: