Հայ անվանի մարզիկները կարևորում են Երևանում «Օլիմպավանի» բացումը
СпортՀայկական մարզաշխարհի կարկառուն դեմքերը հիացած են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ)-ի նորաբաց մարզական ավանով` «Օլիմպավանով»:
«Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել ՀԱՕԿ-ին 25-ամյակի կապակցությամբ: Շատ ուրախալի է, որ նման գեղեցիկ օր բացվեց նման օլիմպիական ավան, որտեղ մարզիկները կկարողանան մարզվել, քանի որ նայելով պայմաններին հասկանում ենք, որ այն իդեալական է: Մնում է միայն, որ մարզիկները լավ մարզվեն և արդյունքների հասնեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հունահռոմեական ոճի օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: Նա հավելեց նաև, որ մարզադահլիճները հարմարեցված են իդեալական մարզումներ անցկացնելու համար:
Օլիմպիական խաղերի չեմպիոն Օգսեն Միրզոյանի կարծիքով` «Օլիմպավան»-ն իսկապես տպավորիչ է: «Նման կառույց մեր հանրապետությանն իրոք պետք է: Այստեղ մեր մարզիկները կկարողանան իսկապես լավ մազումներ անցկանել: Սա բացառիկ երևույթ է Երևանի համար, քանի որ մայրաքաղաքում չկար նման կենրտոն»,- եզրափակեց նա:
«Օլիմպավան»-ը 10 հազար կմ մակերեսի վրա տեղակայված օլիմպիական գյուղ-ավանը: Օլիմպիական ավանի մեջ ներառված են ադմինիստրատիվ շենքը (4 հարկ, յուրաքանչյուրը 1200 քմ), մարզադպրոցը (ծանրամարտի դահլիճ, ձյուդոյի, թաեքվոնդոյի, ըմբշամարտի և բռնցքամարտի մարզադահլիճները: Ֆիտնես սրահ, շոքեբաղնիք, հանդերձարաններ, հակադոպինգային կենտրոն) և հյուրանոց (121 համար, ճաշարան, լվացքատուն և քննարկումների համար նախատեսված սենյակներ: 6 առանձին սենյակ սահմանափակ կարողություներ ունեցող մարդկանց համար): Եվս երկու մասնաշենք շահագործման կհանձնվեց 2016 թվականի մայի սի 1-ին: Շենքերից առաջինը լողավազանն, որն ունի ջրացատկի ժամանակակից աշտարակացատկեր, ցատկահարթակներ: