Կարևոր է, որ սահմանադրական բարեփոխումներում առանձին հոդված է ներկայացվել երեխայի իրավունքների առնչությամբ. Ա. Ստեփանյան
Политикаtert.am-ը գրում է.
«Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությունը ներկայացնելով իր կողմից իրականացված «Երեխայի իրավունքների կարգավիճակի վերլուծության» արդյունքները, կարևորեց այն, քանի որ, ըստ կազմակերպության, այն հնարավորություն է տալիս տարեկան կտրվածքով հասկանալու որոնք են հիմնական խնդիրները և ինչ հաջողություններ կան:
Ներկայացնելով վերլուծության արդյունքները՝ «Սեյվ դը չիլդրեն»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արսեն Ստեփանյանը նշեց, որ թեև դրական միտում կա, սակայն բազմաթիվ խնդիրներ դեռևս արմատացած են. դրանք ակտիվ քննարկում են պահանջում: Խնդիրներից առանձնացրեց դեմոգրաֆիական, ոչ բավարար ֆինանսավորման, համընդհանուր աղքատությունը, աշխատանքի և սովորելու իրավունքը, երեխայի կարծիքի հետ հաշվի չնստելը և այլն:
«Երեխաների իրավունքների հարցում միտումը դրական է: Ես շատ ուրախ եմ սահմանադրական բարեփոխումների շրջանակներում ներկայացվել է առանձին հոդված երեխայի իրավունքներն ամրագրելու մասով: Մենք որևիցե կերպ կողմ կամ դեմ չենք արտահայտվում այդ բարեփոխումներին, սակայն այս փոփոխությունը շատ կարևոր նշան է. այն ցույց է տալիս, որ կառավարությունը պատրաստ է ամենաբարձր մակարդակով երեխաների իրավունքներն ամրագրելու»,- ասաց Արսեն Ստեփանյանը:
Գործընթացը արտաքին ֆինանսավորում չի ունեցել և հիմնված է եղել բացառապես կամավորական աշխատանքի վրա: