Մանուել Պետրոսյանն ու Արամ Հակոբյանը՝ Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնության մեդալակիրներ
СпортԽորվաթիայի Պորեչ քաղաքում ավարտված Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում գերազանց արդյունքի են հասել Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Մանուել Պետրոսյանն ու Արամ Հակոբյանը:
Արմենպրես-ի հաղորդմամբ` մինչև 18 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Պետրոսյանն ինը հնարավորից վաստակել է 6.5 միավոր և արժանացել արծաթե մեդալի, իսկ մինչև 14 տարեկան տղաների մրցաշարում ելույթ ունեցող Արամ Հակոբյանը՝ 7 միավոր ճանաչվել է բրոնզե մեդալակիր:
Հայաստանը ներկայացնող 4 շախմատիստներ տեղ են զբաղեցրել ուժեղագույնների տասնյակում. Մամիկոն Ղարիբյան (մինչև 12տ.) 6-րդ տեղ, Ռոբերտ Փիլիպոսյան (մինչև 8տ.) 4-րդ տեղ, Մարիամ Մկրտչյան (մինչև 12տ.) 8-րդ տեղ, Հասմիկ Քոչինյան (մինչև 10տ.) 5-րդ տեղ: