Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Աշխարհի ամենաանսովոր 7 գյուղերը (լուսանկարներ)

Blognews.am-ը գրում  է.

Աշխարհի տարբեր անկյուններում գտնվող այս փոքրիկ բնակավայրերը շարունակում են ցույց տալ, թե որքան հետաքրքիր է այն աշխարհը, որում ապրում ենք։ Հետաքրքիր է իմանալ այս վայրերի մասին, իսկ հնարավորության դեպքում անկասկած արժե այցելել ու սեփական աչքերով տեսնել դրանք։

 7  Չինական գյուղ, որտեղ բոլորը տիրապետում են կունգ-ֆուի

Գանգսի Դոնգը Չինաստանի Տիանժուի լեռներում թաքնված փոքրիկ գյուղ է, որը մեծ համբավ է ձեռք բերել ողջ աշխարհում իր՝ յուրահատուկ կարողություններ ունեցող բնակիչների շնորհիվ։ Ինչպես երևում է, գյուղի բոլոր բնակիչները մարտարվեստի էքսպերտներ են։

Դոնգի բնակիչները Չինաստանի 56 ճանաչված էթնիկ փոքրամասություններից մեկն են, ովքեր հպարտանում են տեղի ավանդույթով, որով ողջ աշխարհին ստիպում են զգուշանալ իրենցից։ Գյուղի յուրաքանչյուր բնակիչ հմտացած է կունգ-ֆուի մեջ ու չինական որևէ այլ մարտարվեստի է տիրապետում։ 
Տեղացիներն իրենց յուրօրինակ ավանդույթի համար երկու բացատրություն ունեն. որոշները պնդում են, որ պատճառն այն է, որ գյուղը հաճախ վայրի կենդանիների հարձակման է ենթարկվել։ Եվ նրանք փորձել են սեփական ուժերով պաշտպանվել նրանցից։ Գյուղի բնակիչները զարգացրել են վիշապների, օձերի, վագրերի ու ընձառյուծների շարժումները։ Քանի որ յուրաքանչյուր ընտանիք տարբեր տեսակի շարժումներով է մարզվել, ստեղծվել են կունգ-ֆուի տարբեր ուղղություններ։ 
Մյուսներն ասում են, որ նրանք հաճախ հարձակման են ենթարկվել հարևանների կողմից և ինքնապաշտպանվելու համար մարտարվեստի մասնագետներ են հրավիրել իրենց գյուղ՝ այն իրենց սովորեցնելու համար։

 6  Նեպալյան գյուղ, որտեղ գրեթե բոլորը միայն մեկ երիկամ ունեն

Հավատաք, թե՝ ոչ, Նեպալի Հոկսե գյուղում մարդիկ այնքան աղքատ են, որ ստիպված վաճառում են իրենց ներքին օրգանները, որպեսզի կարողանան գոյատևել։ Այստեղ դա այնքան տարածված է, որ բնակավայրը հաճախ «Երիկամի գյուղ» են անվանում։

Օրգանների բրոկերները պարբերաբար այցելում են այս գյուղ ու դրա շրջակա տարածքներ՝ տեղացիներին համոզելու համար առձեռն գումարով վաճառել իրենց առողջ երիկամներից մեկը։ Այս գործակալները հմտորեն կարողանում են խաբել անմեղ բնակիչներին մեկնել Հնդկաստանի հարավ՝ վիրահատության ենթարկվելու համար։ Նրանք ամեն տեսակ պատմություններ են հորինում մարդկանց խաբելու համար, ինչպես օրինակ, որ մարդկանց մի երիկամը բավարար է ապրելու համար, կամ որ այն հեռացնելուց հետո օրգանը նորից աճում ու ինքնավերականգնվում է։ Ինչևէ, օրգանների վաճառքով զբաղվող բոլոր գործակալները չէ, որ բավականաչափ «բարի» են՝ մարդկանց համաձայնությունը ստանալու համար։ Երբեմն զոհերին առևանգում ու ստիպում են վիրահատության ենթարկվել, մյուսների դեպքում էլ այլ վիրահատության պատրվակի ներքո, առանց նրանց իմացության, հանում են իրենց օրգանները։ Իսկ ձեռք բերված օրգանները 6 անգամ ավելի բարձր գնով վաճառվում են հարուստ գնորդներին։

 5  Առանց դռների գյուղը

Անհավանական է թվում, սակայն Հնդկաստանի այս գյուղում 300 հին կառույցներից՝ տներից, կրթական հաստատություններից ու նույնիսկ բանկերից և ոչ մեկը դուռ չունի։  Առձեռն փողը, արժեքավոր իրերն ու ոսկյա զարդերը պահպանվում են առանց կողպեքի վայրերում։

Հանրային զուգարաններից շատերը Շանի Շինգնապուր գյուղի հրապարակում նույնպես դռներ չունեն։

Գյուղի խանութներից մեկի վաճառականը նշել է.

Ինչ-որ անձնական գաղտնիության պատճառներով ու կանանց խնդրանքով մենք վերջերս համաձայնվել ենք մուտքի մոտ վարագույր անցկացնել, սակայն ոչ դռներ, որովհետև դա մեր հավատալիքներին դեմ կլինի։

Որոշ մարդիկ թեթև վահանակներ են տեղադրում դռան մոտ՝ գիշերները կենդանիների ներս մտնելը կանխելու համար։

Շանի Շինգնապուրի բնակիչները չեն անհանգստանում իրենց անվտանգության համար Սատուրնի աստված Շանիի հանդեպ ունեցած իրենց ամուր հավատքի պատճառով։

 4  Հոլանդական գյուղ, որտեղ բոլորը տառապում են Ալցհայմերի հիվանդությամբ

Ամստերդամում Դեմենտիա անունով գյուղ կա, որի բոլոր 152 բնակիչները տառապում են Ալցհայմերի հիվանդությամբ ու հիշողության հանգարումներով։ Գյուղը սովորական նախագիծ ունի. դրա բնակիչներն ազատ են խանութներ այցելել, ընթրել ռեստորաններում կամ զբոսանքի դուրս գալ, սակայն նրանք նաև հսկողության տակ են գտնվում այնպես, որ հանկարծակի չվնասեն իրենք իրենց։

Ինչպես շատ փոքրիկ բնակավայրեր, Դեմենտիա գյուղը հրապարակ, թատրոն, այգի ու փոստային ծառայության գրասենյակ ունի։ Ինչևէ, ամենուր տեսախցիկներ են տեղադրված բնակիչներին օր ու գիշեր հետևելու համար։ Բնակիչների խնամակալները քաղաքացիական հագուստով են շրջում բնակավայրում, և գյուղից դուրս գալու և գյուղ մտնելու միայն մեկ մուտք կա։ Բնակիչների ընկերներին ու ընտանիքի անդամներին խրախուսում են այցելել այստեղ ապրող իրենց բարեկամներին։

 3  Իսպանական գյուղ, որը հանրաքվե է անցկացրել կապույտ մնալու համար

Իսպանիայի Մալագա բնակավայրի մոտ գտնվող Ջուսկար գյուղի տները հարյուրավոր տարիներ շարունակ սպիտակ գույն ունեին։ 220 տներ ունեցող այս փոքրիկ գյուղը ոչ մի յուրահատուկ բան չուներ և տարեկան ընդամենը մի քանի հարյուր զբոսաշրջիկներ էր գրավում դեպի իրեն։

Այնուհետև՝ 2011թ-ի գարնանը, այստեղ հայտնվեց «Sony Pictures»-ի գործադիր ղեկավարությունը։ Նրանք ցանկանում էին Անդալուսիայի սպիտակ բնակավայրերից մեկը ներկել կապույտ գույնով։ Սկզբում գյուղի բնակիչները թերահավատորեն վերաբերվեցին դրան։ «Sony»-ի ներկայացուցիչները հավաստիացրեցին նրանց, որ «The Smurfs» ֆիլմում հիշատակվելը նրանց կապույտ ներկված գյուղին հանրաճանաչություն կբերի։ Բնակիչները կորցնելու շատ բան չունեին, նրանք հանրաքվե անցկացրեցին ու համաձայնության եկան ֆիլմարտադրող ընկերության հետ գյուղը կապույտ ներկելու հարցում։ Պայմանավորվածության համաձայն՝ ընկերությունը 6 ամիս անց կրկին պետք է գյուղի տները սպիտակ ներկեր, սակայն երբ ժամանակը լրացավ, գյուղի բնակիչները կրկին հանրաքվե անցկացրեցին և որոշեցին կապույտ մնալ։

 2  Չինաստանի թզուկների գյուղը

Յանգսին Չինաստանի Սիչուան նահանգի հեռավոր գյուղերից մեկն է, որը տասնամյակներ շարունակ շփոթության մեջ է գցել գիտնականներին։ Դրա բնակիչների 40 տոկոսը գաճաճներ են։ Գյուղի բնակիչներից ամենաբարձրահասակը 116 սմ է, իսկ ամենացածրահասակը ՝ 61սմ է։ Տոկոսային այս հարաբերականությունը չափազանց հազվադեպ է պատահում, սակայն մինչ այժմ ոչ ոքի չի հաջողվել արժանահավատ բացատրություն տալ այս երևույթին։ 1997թ.-ին առաջ քաշված տեսության համաձայն՝ դրա պատճառը հողի մեջ առկա սնդիկի մեծ քանակությունն է, սակայն մինչ այժմ այն չի ապացուցվել կամ հաստատվել։
Այսօր այս բնակավայրը հայտնի է որպես «Թզուկների գյուղ»։ Մի քանի տարեց տեղաբնիկներ պատմում են, որ իրենց խաղաղ և ուրախ կյանքը փլուզվեց, երբ ինչ-որ անհասկանալի հիվանդություն բռնկվեց այս տարածքում, որը հիմնականում 5-7 տարեկան երեխաների վրա ազդեց։ Այս երեխաները պարզապես դադարեցին աճել՝ մինչև իրենց կյանքի վերջը մնալով նույն հասակում։ Բացի աճել չկարողանալուց, նրանցից շատերը սկսեցին տառապել հաշմանդամության ամենատարբեր խնդիրներց։

 1  Նիդերլանդական գյուղ, որը չունի ճանապարհներ

Բոլոր նրանք, ովքեր երազում են պարզ ու հասարակ կյանքի մասին, կարող են տեղափոխվել Նիդերլանդներում գտնվող Գիթերուն գյուղ։

Այս իդեալական գյուղում գոյություն չունեն ճանապարհներ։ Գյուղում երթևեկելու միակ միջոցը ջրով նավարկելը կամ գյուղի փայտե կամուրջներով քայլելն է։ Գյուղի ջրանցքների երկարությունը 6.5 կմ է կազմում:

Թերևս զարմանալի չէ, որ Գիթերունը հայտնի է որպես «Նիդերլանդների Վենետիկ» և բավականին մեծ ժողովրդականություն վայելող տուրիստական կենտրոն է։ Բնակավայրը մոտ 2600 բնակիչներ ունի, ովքեր ապրում են կղզյակների վրա։ Ընդհանուր առմամբ գյուղը 180 կամուրջներ ունի, որոնք կապում են փոքրիկ կղզյակները։

Դիտվել է 620 անգամ

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай