Վիսենտե դել Բոսկեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի հայտացուցակը
СпортԻսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն ընտրել է այն ֆուտբոլիստներին, ովքեր հնարավորություն կունենան մասնակցելու Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Լյուքսեմբուրգի և Ուկրաինայի հետ խաղերին: Հանդիպումները կայանալու են համապատասխանաբար՝ հոկտեմբերի 9-ին և 12-ին:
Ուշագրավ է, որ այս անգամ հայտացուցակից բացակայում է «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստայի անունը:
Իսպանիայի հավաքականի հայտացուցակը
Դարպասապահներ՝ Իկեր Կասիլյաս, Դավիդ դե Խեա, Ռիկո:
Պաշտպաններ՝ Դանի Կարվախալ, Խերարդ Պիկե, Սերխիո Ռամոս, Խորդի Ալբա, Խուանֆրան, Մարկ Բարտրա, Ինյիգո Մարտինես, Սեսար Ասպիլիկուետա:
Կիսապաշտպաններ՝ Սերխիո Բուսկետս, Բրունո, Սեսկ Ֆաբրեգաս, Իսկո, Սանտի Կասորլա, Տյագո Ալկանտարա, Խուան Մատա, Դավիդ Սիլվա, Նոլիտո:
Հարձակվողներ՝ Ալվարո Մորատա, Պեդրո Ռոդրիգես, Պակո Ալկասեր: