Թուրքագետը ռուս-թուրքական դիմակայության մեջ խորացում է նկատում
ПолитикаՌուս-թուրքական դիմակայությունը խորանում է. Թուրքիայում լրջորեն անհանգստացած են Լավրովի հայտարարություններից:
Նման կարծիք է հայտնել թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
«Ռուսաստանի արտգործնախարարն ԱՄՆ-ում կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրաքի կառավարության միջոցով ռուսական զենք է հասցվում քրդերին, և քրդերն էլ մասնակցում են Ռուսաստանի, Իրաքի, Իրանի ու Սիրիայի կողմից հիմնված հետախուզական մեխանիզմին:
ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հույս է հայտնել, որ թուրքական կողմը զերծ կմնա ահաբեկչության դեմ պայքարում այլ ընդդիմադիր հատվածների դեմ գործողություններից: Թուրքիայում դա ընդունել են որպես Սիրիայի քրդական Ժողովրդավարական միություն կուսակցության՝ PYD-ի դեմ թուրքական հնարավոր գործողություններից ձեռնպահ մնալու հորդոր: Փաստորեն, Լավրովի այս ելույթին էլ զուգահեռ Դավութօղլուն սպառնացել է, որ թուրքական կողմն, անվտանգության նկատառումներից ելնելով, կարող է գործողություններ ձեռնարկել PYD-ի դեմ, եթե վերջինիս գրոհայինները փորձեն թափանցել թուրքական տարածք»,- եզրակացրել է Հովսեփյանը: