Անչելոտի. Բազմիցս ասել եմ, որ Ռոնալդուն իմ ճանաչած ֆուտբոլիստներից լավագույնն է
СпортՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անտարբեր չի մնացել թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հերթական նվաճմանը։ Իտալացի մասնագետը շնորհավորել է պորտուգալացի ֆուտբոլիստին նոր ռեկորդի՝ «Արքայական ակումբի» պատմության լավագույն ռմբարկու դառնալու առթիվ։
-Ես այլևս բառեր չունեմ Ռոնալդուի համար։ Շնորհավորում եմ, Կրիշտիանու։ Ես արդեն մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ Ռոնալդուն լավագույնն է այն բոլոր ֆուտբոլիստներից, ում ես երբևէ ճանաչել եմ,-ասել է Անչելոտին։
Ռոնալդուն երկու գոլ էր հեղինակել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Մալմյոյի» հետ խաղում՝ խփելով «Ռեալի» կազմում 324-րդ, իսկ կարիերայում՝ 501-րդ գոլերը։