Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Աղջիկներն ու ծխելը. տուրք նորաձեւությա՞նը

NEWS.am STYLE-ը գրում է.

Չնայած, որ ծխախոտը ձեռքին աղջիկը իր էությամբ անբնական երևույթ է, սակայն այսօր ծխող կանանց և աղջիկներին տեսնելը սովորական է դարձել։ Տարեց տարի ավելանում է ծխող կանանց թիվը՝  առաջացնելով ոչ թէ զարմանք, այլ արդեն անդառնալի հետևանքների վախը։ Գրեթե բոլոր կանայք տեղեկացված են հետևանքների բարդությունների մասին, սակայն շարունակում են ավելի և ավելի շատ ծխել։ Երեւանի բարեր ու փաբեր այցելելիս դուք կարող եք արձանագրել, որ ծխող կանայք նույնքան են, որքան ծխող տղամարդիկ, եթե ոչ ավելին: Անհրաժեշտ է հասկանալ, թէ ինչու է այդ կործանարար կախվածությունը կլանում կանանց մեծ մասը։

Վերջին տարիներին ծխախոտի գովազդի քարոզարշավները ավելի կենտրոնացած են կանաց ուշադրության վրա, իսկ՝ վիճակագրական թվերից խուճապի մատնված հասարակական կազմակերպությունները, առողջ կենսակերպի ակտիվ քարոզչություն են վարում։ Եվ յուրաքանչյուր կին, որը տեղյակ է օրգանիզմում կատարվող վտանգավոր փոփոխությունների մասին, միևնույն է, կարծում է, որ իր հետ ոչինչ չի պատահի։

Այսպիսով, ո՞ր պահին և ո՞ր պատճառներից դրդված է կինը սկսում ծխել։ Ինչպես որ ցույց է տալիս պրակտիկան, ծխելն ավելի հաճախ սկսվում է ուսանողական տարիներին՝ շրջապատի ինքնաբուխ ճնշման ներքո։ Բայց չէ՞ որ , ոչ ոք  չի ստիպում ծխել, և առաջին քայլերն արվում են՝ ծխող ընկերների շրջապատում անինքնավստահության և անլիարժեքության զգացումի պատճառով։ Իրականում, ես կարծում եմ, խնդիրը բարդույթն է, երիտասարդների խմբից  հետ մնալու վախը, նրանցից մեկը չլինելու մտավախությունը։ Բազմաթիվ երիտասարդ աղջիկներ համոզված են, որ ծխախոտն իրենց վստահություն է տալիս, վեհություն, իմաստունություն և լրջություն ավելացնում, և պատճառաբանում են այն բանով, որ դուր եկաց երիտասարդի հետ ավելի հեշտ է զրույցի բռնվել, եթե նա ծխում է։ Շատերը պնդում են, որ  ծխում են անգործությունից, մյուսներն էլ կարծում են, որ ծխախոտն իրենց լիցքաթափում է, սեպություն է հաղորդում, հետաքրքրություն առաջացնում հակառակ սեռի ներկայացուցիչների մոտ։ Սակայն հնարավոր չէր չնկատել, որ բազմաթիվ տղամարդիկ՝ ինչպես երիտասարդ, այնպես էլ արդեն տարիքն առած, բոլորովին այլ կերպ են սկսել արձագանքել։  Նույնիսկ ծխող տղամարդկանց թ իվն է զգալիորեն նվազել։ Զարմանալին այն է, որ տղամարդիկ ավելի շատ են մտածում առողջության վրա ազդող անդառնալի հետևանքների մասին, որոնք ապագա մայրերը հաշվի չեն առնում։

«Ծխախոտը ձեռքին, վստահ անհատականություն» ձևավորման ընթացքի վրա իր առանձնահատուկ ազդեցությունն է տողնում գովազդը, և ծխախոտ արտադրող ընկերությունները  չափազանց լուրջ և ստեղծագործական են մոտենում այդ հարցին։ Վառ և գունեղ գովազդային հոլովակները, ծխախոտը ձեռքին և ծխի շղարշի ներքո գեղեցիկ կանանց ֆոտոշարքերը՝  իրենց նմանվելու անսահման ցանկություն են առաջացնում երիտասարդ աղջիկների մոտ։ Եվ շատ քչերն են հասկանում, որ դա ընդամենը  գեղեցիկ մի հնարք է՝ ցույց տալու, որ ծխող կինը ցանկալի է և գրավիչ։

Ծխախոտն արագ է ազդում կնոջ վրա՝ խորշոմում և մգանում է մաշը, փչանում են ատամները, փխրուն են դառնում մազերն ու եղունգները, կտրուկ նվազում է դիմադրողականությունը, վատանում է ինքնազգացողությունը, իսկ անոթների խցանումը կարող է տրոմբի, սրտային անբավարարության, իսկ ապագայում՝  ինսուլտի հետևանք լինել։ Շատերը, ուշադրություն չդարձնելով բծիշկների զգուշացումներին,  նույնիսկ հղիության շրջանում չեն թողնում ծխախոտը։ Եվ այս պարագայում էլ  յուրաքանչյուրն իր հերթին համոզված է, որ հենց իր երեխայի հետ ոչինչ չի պատահի։ Սակայն, հենց այստեղ չէր խանգարի լրջությունն ու իմաստությունը:

Ինչպես պնդում են բազմաթիվ երիտասաևդ աղջիկները, ծխելը վատ սովորություն չէ, և իրենց ուզած պահին կարող են թողնել այն․ սակայն, ես համոզված եմ, որ շատերն են փորձել, և ոչ բոլորին է դա հաջողվել։  Ոմանք փորձում են արդարանալ՝ պատճառաբանելով առողջության վատացումը, օրինակ, լնդերի բորբոքումը, նյարդային համակարգի խախտումը․․․Եվ ոչ բոլորին է հաջողվում բացատրել, որ դա՝ նիկոտինի պարունակությանը սովորած, օրգանիզմի ժամանակավոր արձագանքն է։

Բացի այն, որ ծխելը ֆիզիոլոգիական կախվածություն է, այն նաև էմոցիոնալ խնդիր է, որը պակաս կարևոր չէ։ Բազմաթիվ կանայք արդեն իրենց կյանքը չեն պատկերացնում առանց ծխախոտի․ինչպես և շպարի պարագաները, այնպես էլ ծխախոտը դարձել է կանանց պայուսակի անբաժանելի մասը։

Այսօր հասարակական վայրերի մեծ մասը, ինչպիսիք են նաև սրճարաններն ու հյուրանոցները, ամբողջությամբ կամ մասամբ հրաժարվել են ծխող հաճախորդներից։ Արգելված է ծխել նաև գեղեցկության սրահներում, չնայած որ ոչ այդքան վաղուց սպասող այցելուները բաց չեին թողնում առիթը՝ առաջարկված սուրճի հետ մեկ ծխախոտ վայելելու։ Փոքրամասնությունը կազմում են ակումբներն ու փաբերը, որտեղ ծխելը դեռ թույլ են տալիս, սակայն գտնվելն այնտեղ հնարավոր չէ , իսկ եթե ուշադիր շուրջբոլորը նայենք՝ ծխում են հիմնականում երիտասարդ կանայք։

Ամեն ոք ինքն է որոշում ՝ ծխել, թէ ոչ, թունավորել օրգանիզմը, թէ առողջ կենսակերպ վարել։ Սակայն բնությունից կինն օժտված է աստվածային պարգևով՝ կյանք տալու ունակությունով։ Սա անգին մի պարգև է, որը, ցավոք, ոչ բոլորին է տրված։ Եվ ինչ պատճառներից էլ որ դրդված լինի կինը,  կամ եթե ծխելն այդքան կարևոր է նրա համար, ապա ավելի խելացի և իմաստուն կլիներ անել դա գոնե երեխաներ ունենալուց  հետո։ Կարևոր է հիշել, որ ապագա երեխաների առողջությունը մեկ տուփ ծխախոտից ավելի թանկ է։

Մի զրկեք Ձեզ առողջ երեխայի երջանիկ մայր լինելու հնարավորությունից։

Եվա Նավասարդյան

 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай