Ագուերոյի պենտա-տրիկի շնորհիվ «Ման․ Սիթին» հաղթեց «Նյուքասլին»
СпортԱնգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Նյուքասլ Յունայթեդին»։ Դաշտի տերերն առաջինը գոլ բաց թողեցին, սակայն կարողացան ջախջախիչ՝ 6։1 հաշվով հաղթանակ տոնել։ 18-րդ րոպեին «Նյուքասլի» կազմում աչքի ընկավ Ալեքսանդր Միտրովիչը, իսկ «քաղաքաբնակների» կազմում Սերխիո Ագուերոն պենտա-տրիկ ձևակերպեց, մեկ գոլ էլ խփեց Քևին դե Բրույնեն։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 18 միավոր և դեռևս գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Նյուքասլը» մնաց 3 միավորով՝ վերջին տեղում։