Պելեգրինի․ Սերխիո Ագուերոն յուրահատուկ ֆուտբոլիստ է
Спорт«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Նյուքասլի» հետ խաղից (6:1) հետո նշել է, թե ինչու է 66-րդ րոպեին փոխարինել պենտա-տրիկի հեղինակ դարձած Սերխիո Ագուերոյին։
-Շատ ուրախ եմ։ Այսպիսի ֆուտբոլ ենք ձգտում ցուցադրել։ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է հնարավորինս շատ գոլեր խփել։ Կարծում եմ՝ երկրպագուների համար ևս կարևոր է նման խաղերի հետևալը։ Նրանք տեսնում են, որ թիմը կարող է գոլեր խփել և հաճույք են ստանում։
Սերխիո Ագուերոն յուրահատուկ ֆուտբոլիստ է։ Հնարավոր է՝ նախորդ խաղերում նա բաց է թողել աչքի ընկնելու հնարավորությունները, բայց այսօր ունեցավ այնքան գոլային պահեր, որքան սովորաբար ունենում է, պարզապես դիպուկության աստիճանն ավելի բարձր էր։ Սերխիոն չհիասթափվեց, որ փոխարինեցի իրեն։ Նա վերջերս է ապաքինվել վնասվածքից, իսկ նման դեպքում պետք է զգուշավորություն ցուցաբերել,-Պելեգրինիի խոսքը մեջբերված է «BBC»-ից։