Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց վերջին տուրում
СпортՊորտուգալիայի Պամպիլյոսա քաղաքի Կառլոս Դուարտեի անվան Քաղաքային մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016 թ. առաջնության ընտրական 9-րդ խմբի երրորդ տուրի Հայաստան-Սան Մարինո հանդիպումը:
Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, 29-րդ րոպեին Հովհաննես Հարությունյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին՝ 1:0: 75-րդ րոպեին Մարկո Ֆրիսոնին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց` 1:1 հաշվով: Հայաստանի հավաքականը խմբում գրավեց երրորդ տեղը և դուրս մնաց հետագա պայքարից: