Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Երևանի քաղաքապետը պարգևատել է կրթական և մշակութային օջախների ու գրադարանների աշխատակիցների

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ուսուցչի օրվա առթիվ և Գրադարանավարի օրվան ընդառաջ քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների, մշակութային կրթօջախների մանկավարժներին ու գրադարանավարներին: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքա պետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով ներկաներին ու շնորհակալություն հայտնելով նրանց նվիրված աշխատանքի ու մատաղ սերնդի հայեցի դաստիարակման գործում ունեցած մեծ վաստակի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այս հանդիպումը ևս մեկ առիթ է ամփոփելու համակարգում գրանցած ձեռքբերումներն ու նախանշելու առաջիկա անելիքները:

«Ավանդաբար այս օրերին ձեր մասնագիտական տոնի առթիվ հրավիրվում եք քաղաքապետարանի հարկի տակ, ուր, շնորհավորանքից բացի, քննարկում ենք  հաջողությունները և, ինչու չէ` առկա խնդիրները, դրանց համատեղ հաղթահարման ուղիները:

Դժվար է գնահատանքի համապատասխան խոսքեր գտնել կրթության բնագավառի մարդկանց, մանկավարժների համար, քանի որ, իմ խորին համոզմամբ, ցանկացած շնորհակալական խոսք կամ խոնարհում ձեր վաստակի հանդեպ չի կարող փոխհատուցել ձեր այն նվիրումը, որի շնորհիվ մեծ կյանք մտնող յուրաքանչյուր սերունդ պարզ ճակատով ներկայանում է որպես հայոց անկախության պահպանման, պետականության հզորացման, նաև Երևանը սրտանց սիրելու գաղափարակիր։ Ամենօրյա ձեր գործունեության մեջ բազմաթիվ հարցերի պատասխան եք տալիս, բազում խնդիրներ լուծում, սակայն կարևոր հրամայա կանը, որ այսօր առկա է ձեր առջև, մրցունակության ապահովումն ու կրթության որակի բարձրացումն է»,-ընդգծել է քաղաքապետը: 

Առանձնակի կարևորելով նաև վերջին տարիներին մայրաքաղաքի գրադարաններում տարվող ծրագրային քաղաքականությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ ուշադրությունը համակարգի նկատմամբ լինելու է շարունակական: «Այսօր այստեղ են նաև գրադարանային ոլորտի մեր աշխատակիցները, ում կատարած աշխատանքը մեր հասարակության կրթական, գիտական և մշակութային զարգացման գործում ահռելի նշանակություն ունի:

Մեր  ժողովուրդը միշտ էլ առանձնահատուկ սիրով է վերաբերվել գրին և գրականությանը: Ժամանակակից տեխնիկայի ու տեխնոլոգիաների զարգ ացման պայմաններում գիրքը շարունակում է մնալ  գիտելիքի շտեմարան: Ու համոզված եղեք, որ մենք անչափ կարևորում ենք ձեր դերը՝ մեր երկրի արժանապատիվ քաղաքացու դաստիարակության ու համակողմանի զարգացման գործում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Մեկ անգամ ևս շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոների առթիվ, քաղաքապետը մաղթել է նրանց ամենայն բարիք, անձնական երջանկություն ու հաջողություններ:

Շնորհավորելով ուսուցիչներին տոնի առթիվ՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ շնորհակալություն է հայտնել նրանց ազգանվեր իրենց գործը մեծ նվիրումով, պատվով կատարելու համար։ «Վստահ եմ` հոգու խորքում ձեր ամենամեծ հուզմունքը, շնորհավորանքը նախևառաջ շրջանավարտների երախտագիտությունն ու մասնագիտական հաջողություներն են։ Խորին շնորհակալություն բոլոր մանկավարժներին,  ումից շատ բան ենք սովորել. շնորհակալ ենք ձեզ, սիրելի՛ մանկավարժական բանակ։ Իրավամբ, մեր ազգի, պետության ներքին պաշտպանության օղակը հենց դուք եք։ Շնորհակալ եմ նաև Երևանի քաղաքապետին, ում նախաձեռնությամբ մենք, հարգելի՛ ուսուցիչներ, ամեն տարի այս օրը արդեն ավանդաբար հանդիպում ենք այս սրահում»,- նշել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։

Այնուհետ, Երևանի քաղաքապետի որոշմամբ, կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալներով են պարգևատրվել Երևանի համար 83 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Թամարա Միկոյանը, համար 108 դպրոցի տնօրեն Անդրանիկ Ավետիսյանը, համար 120 դպրոցի տնօրեն Գեղամ Հայրապետյանը։ Արդյունավետ աշխատանքի և երեխաների գեղագիտական դաստիարակության գործում ներդրած ավանդի համար Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարինա Վարդանյանը պարգևատրվել  է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։

Ուսուցչի օրվա և սովորողների դաստիարակության գործում ունեցած ավանդի համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով  ու պատվոգրերով են պարգևատրվել  նաև կրթական և մշակութային օջախների ու գրադարանների մի խումբ աշխատակիցներ։

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении