Ереван, 10.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страны Айк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в Турции Армения глазами издания Boston Herald В аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешехода Копыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороны Парад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минут Мы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участников В Великобритании подтвердили третий случай заражения хантавирусом


7 օրգանիզմներ, որոնք կարող են ողջ մնալ միջուկային պատերազմի ժամանակ (լուսանկարներ)

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Անկասկած միջուկային պատերազմը չափազանց վտանգավոր ու վատ հետևանքներ կթողնի. զանգվածային մահ ու բնաջնջում, այնպես որ ավելի լավ կլինի խնդիրները լուծելու այլ տարբերակներ մտածել, հարմարվել դրանց, քան միմյանց վրա հարձակում գործել ատոմային զենքով։ Ինչևէ, եթե դա տեղի ունենա և Երկիրը ճառագայթվի ու սառչի «միջուկային ձմեռվա» մեջ, ի՞նչ տեղի կունենա կյանքի հետ։ Արդյո՞ք ամեն ինչ կմահանա, կամ արդյո՞ք ուտիճները կգրավեն Երկիրը, ինչպես համացանցն է փորձում համոզել մեզ։ Եկեք տեսնենք, թե որ օրգանիզմները կկարողանան գոյատևել միջուկային պատերազմին։

 7  Ամեոբա

amoeba

Ամեոբան, որը վիճելիորեն ամենապարզ օրգանիզմն է և, որը հնարավոր է կյանքի հետագա զարգացման հիմքն է, անկասկած կկարողանա ողջ մնալ Միջուկային պատերազմից հետո։ Ամեոբան կարողանում է «քնի» վիճակ մտնել, որի ընթացքում ծածկվում է պաշտպանիչ շերտով ու կարող է անորոշ ժամանակով այս վիճակում մնալ։ Մեծ քանակությամբ ամեոբաներ կարելի է գտնել աշխարհի բոլոր անկյուններում և դրանք չափազանց փոքրիկ են այնպես որ հավանականությունը չափազանց մեծ է, որ դրանք կգոյատևեն։
Դրանք դիմացկուն են ճառագայթման նկատմամբ և, որպես միաբջիջ օրգանիզմներ, մուտացիաների չեն ենթարկվում բազմացման ժամանակ։ Դրանք կարող են ինքնուրույն արագ վերարտադրվել, որը կարող է երաշխավորել դրանց գոյատևումը։

 6  Ուտիճ

cockroach

Թերևս ամենահայտնի կենդանին, որը բոլորը գիտեն, որ միջուկային պատերազմին կարող է դիմակայել ու ողջ մնալ, ուտիճն է։ Հայտնի է, որ այն կարողացել է դիմակայել Հիրոսիմայի ռմբակոծության ճառագայթումը՝ կենդանի մնալով ռումբի պայթելու վայրից 300 մ հեռավորության վրա։ Ինչևէ ժամանակակից զենքերը շատ ավելի հզոր են, քան հարաբերականորեն փոքր Հիրոսիմայի պայթյունը, այնպես որ ավելի քիչ քանակությամբ ուտիճների թերևս կհաջողվի ողջ մնալ այսօր։ «Discovery» ամսագրում հրապարակված հոդվածում նշվում է, որ ուտիճները կարողացել են դիմակայել 10,000 ռադ ճառագայթմանը։ Հիոսիմայի «փոքրիկ» ռմբակոծությունը մոտ հենց 10,000 ռադ ճառագայթում արտազատեց։
Ի տարբերություն ուտիճների, 10,000 ռադ ճառագայթման ենթարկվելիս մարդկանց սպառնում է ակնթարթային կոման ու արագ մահը։  Ուտիճների գոյատևման ունակությունը կապված է նրանց դանդաղ աճի հետ։ Դրանց բջիջները վերարտադրվում են միայն 48 ժամը մեկ, այնպես որ մուտացիայի հավանականությունը փոքր է։

 5  Կարիճ

scorpion

Չնայած երաշխավորել հնարավոր չէ, սակայն մեծ հավանականություն կա, որ կարիճները կարող են կենդանի մնալ միջուկային պատերազմի արդյունքում, քանի որ բոլոր նրանք, ովքեր տեսնել են դրանց գերության մեջ, գիտեն, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները չեն վնասում դրանց, իսկ մթության մեջ դրանք նույնիսկ լույս են արձակում։ Կարիճները ոչ միայն ընդունակ են ողջ մնալ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը ենթարկվելուց հետո, այլև կարող են դիմակայել ճառագայթմանը։ Դրանց նաև կարելի է գտնել Անտարկտիդայից բացի բոլոր մայրցամաքներում և դրանք կարող են նույնիսկ սառեցվել ու կրկին կենդանության բերվել։ Սա կարող է օգնել նրանց գոյատևել միջուկային ձմեռվա ցրտեցումը։
Դրանք գետնի ճեղքերում են գտնվում, ինչը որոշակի ֆիզիկական պաշտպանություն է ապահովում ճառագայթումից ու  կենդանի մնալու հավելյալ հնարավորություն տալիս։ Կարիճները չափազանց դիմացկուն են ու հարաբերականորեն անփոփոխ են մնացել էվոլյուցիայի ընթացքում արդեն իսկ իրենց կատարյալ վիճակով։

 4   «Drosophilla» ճանճ

fruitfly

Այս տեսակի ճանճերը կարող են դիմակայել 64,000 ռադ ճառագայթման։ Շատ միջատներ բավականին դիմացկուն են ճառագայթմանը՝ բջջային դանդաղ բաժանման ու արագ վերարտադրման շնորհիվ։ Վերարտադրվելու կարողությունը նշանակում է, որ նրանք կարող են արագորեն հարմարվել պայմանների ամեն տեսակ փոփոխություններին։

Բացի այդ, նրանց փոքր չափերը նույնպես ի օգուտ նրանց է աշխատում, քանի որ քիչ բջիջներ կան, որոնք կարող են ճառագայթման ենթարկվել ու  քիչ մակերևույթ կա այն կլանելու համար։  Ինչպես երևում է, միջուկային պատերազմից հետո աշխարհն այնքան էլ հաճելի կարող է չլինել, սակայն գոնե որոշակի կյանք կմանա դեռևս։

 3  Մարդ

keithrichards

Զարմացա՞ք։ Հաշվի առնելով ճառագայթմանը  դիմակայելու մարդկանց կարողությունները՝ շատ հնարավոր է, որ մարդիկ նույնպես կարող են ողջ մնալ միջուկային պատերազմից հետո։ Տեխնիկապես միջուկային զենքը կարող է Երկրի երեսից բնաջնջել մարդկանց, սակայն դա այնքան էլ հավանական չէ, քանի որ մարդիկ տարածված են աշխարհի ամենատարբեր անկյուններում։ Չնայած այսօր գոյություն ունեցող միջուկային զենքերը 1000 անգամ ավելի հզոր են, քան Հիրոսիմայի միջուկային ռումբը, այնուամենայնիվ, դա դեռ չի նշանակում, որ այն 1000 անգամ ավելի շատ մարդ կարող է սպանել։ Պատճառը պարզ է, քանի որ այն վայրում, որտեղ բաց կթողնվի ռումբը այնքան էլ շատ մարդիկ չեն լինի, չնայած պարզ է, որ այդ տարածքում գտնվող և ոչ մի մարդ ողջ մնալ չի կարող։ Այն փաստը, որ  մարդիկ բնակվում են աշխարհի բոլոր անկյուններում, և որ գոյություն ունեն միջուկային ապաստարաներ, թույլ են տալիս ենթադրել, որ հնարավոր է բավականաչափ մարդիկ ողջ կմնան, որպեսզի հնարավոր լինի կենսունակ բնակչություն պահպանել։ Ինչևէ, թերևս բավականաչափ խելացի ենք՝ հասկանալու համար, որ ավելի լավ է միջուկային զենք երբեք չօգտագործել։

 2  Տարդիգրադ

tardigrade

Տարդիգրադին կամ ջրարջին գիտնականները հաճախ «Էքսրեմոֆիլ» են անվանում։ Սա նշանակում է, որ այս արարածը կարող է դիմակայել այնպիսի էքստրեմալ պայմանների, որոնք անհնարին են այլ արարածների համար։ Դրանք կարող են եռացվել, սառեցվել և նույնիսկ նետվել տիեզերքի անօդ տարածություն։ Դրանք կարող են ապրել աառանց ջրի ու նորից կյանքի վերադառնալ ավելի քան մեկ տասնամյակ կլինիկական մահվան վիճակից հետո արթնանալուց հետո։
Դրանք միայն 1.5 մմ երկարության են հասնում,  այնպես որ բուն պայթյունից նրանք դվար թե տուժեն։ Դրանք կարող են դիմակայել նույնիսկ ճառագայթմանը, այնպես որ անկասկած այս արարածները կկարողանան գոյատևել նաև միջուկային պատերազմին։ 

 1  «Deinococcus Radioduran»

Deinococcus_radiodurans

«Կոնան բակտերիա» անունով այս օրգանիզմն անկասկած ողջ կմնա։ Մինչ տարտիգրադները «էքստրեմոֆիլներ» են Կոնանները՝ «պոլիէքստրեմոֆիլ», ինչը նշանակում է, որ նրանք ավելի արդյունավետորեն են կարողանում դիմակայել էքստրեմալ պայմաններին, քան տարդիգրադները։ Այն գրանցված է Գինեսի աշխարհի ռեկորդների գրքում որպես «ճառագայթման նկատմամբ ամենադիմացկուն օրգանիզմ»։  Այն այնքան արագ է վերականգնում իր վնասված ԴՆԹ-ն, որ գիտնականները փորձում են այն օգտագործել մարդկանց բուժման մեջ։ Գիտնականների թիմը պարզել է,  որ համատարած բնաջնջման դեպքում (ինչպես օրինակ միջուկային պատերազմը) նրանք կարող են այս բակտերիայի ԴՆԹ-ին հաղորդագրություն գրել և 100 սերունդ հետո, երբ նրանք այն փորձարկեցին հայտնաբերեցին, որ հաղորդագրությունը մնացել է։ Ինչպես շատ բակտերիաներ, ոչ-ոք չգիտի, թե ինչու է այն այսպիսի դիմադրողականություն ձեռք բերել ամեն ինչի նկատմամբ, սակայն սա դեռևս հետազոտվում է։ Այնպես որ ապագա մարդիկ ոչ միայն կենդանի կմնան, այլև կարող են հաղորդագրություն տարածել Կոնան բակտերիայի շնորհիվ։

Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики