Վալդանո. Ռիսկի դիմելուց վախենալը «Ռեալին» զրկում է իր մեծությունից
СпортՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն վերլուծել է թիմի խաղն ընթացիկ մրցաշրջանում։ Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ Ռաֆայել Բեիտեսը գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Կարլո Անչելոտիին։
-«Ռեալը» պաշտպանողական պլանի թիմ չէ, բայց այսօր թիմի բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են ավելի շուտ չսխալվելու, քան ռիսկի գնալու։ Դա զրկում է «Ռեալին» իր մեծությունից։
Մրցակիցները թիմի կողմից ագրեսիվ խաղ չեն զգում։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «Ռեալը» չի հասնում այն արդյունավետությանը, որը մենք նրանից սպասում ենք,-ասել է Վալդանոն «Cadena Ser»-ին։