Նաղդալյանը կարևոր ձեռքբերում է համարում ԵԽԽՎ հանձնաժողովի դրական գնահատականը սահմանադրական բարեփոխումներին
ПолитикаԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ավարտված նստաշրջանի ընթացքում ամենակարևոր ձեռքբերումը եղել է վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի կողմից Հայաստանում սահմանադական բարեփոխումների վերաբերյալ հայտարարության ընդունումը և դրական գնահատականն այդ գործընթացին:
Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյանպատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:«Շատ ենք կարևորում այն աշխատանքը, որ վեհաժողովը տարել է՝ կապված Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հետ: Ես նկատի ունեմ և Վենետիկի հանձնաժողովի, և վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի, և Հայաստանի զեկուցողների աշխատանքը: Ես կարծում եմ, որ այս շաբաթվա գլխավոր արդյունքը կարելի է համարել մոնիթորինգի հանձնաժողովի հայտա րարությունը և դրական վերաբերմունքը սահմանադրական բարեփոխումներին»,- Արմենպրես-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Նաղդալյանը:
Նա նշեց, որ ըդհանրապես ԵԽԽՎ բոլոր նիստերի ժամանակ հայ պատվիրակների համար գլխավորը աշխատանքն է տարբեր ուղղություններով: «Այստեղ կարևորը բացատրական աշխատանքն է եվրոպացի պատգամավորների հետ այն իրական իրադարձությունների վերաբերյալ, որոնք մեր ադրբեջանցի գործընկերները պարբերաբար խեղաթյուրում են»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը հայտարարություն է տարածել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ, որում կարևորել է այն հանգամանքը, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը մշակվել է Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ, որը բարձր է գնահատել բարեփոխումների նախագծի տեքստի որակը և համապատասխանությունը միջազգային չափանիշներին:
«Հանձնաժողովը նաև բարձր է գնահատում այն, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծն ընդունվելու է հանրաքվեի միջոցով և կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին մասնակցել հանրաքվեին և գործընթացի մաս համարվող քննարկումներին»,- ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ: Հանձնաժողովը նաև նկատում է, որ սահմանադրական բարեփոխումների նախագծի որոշ դրույթներ քաղաքական առումով վիճելի են և լայնորեն քննարկվում են հասարակության կողմից: Նշվում է, որ քաղաքական համակարգի ընտրությունը միայն ՀՀ քաղաքացիների խնդիրն է, և նրանք այդ հարցը պետք է լուծեն հա նրաքվեի միջոցով: Հանձնաժողովը կոչ է անում բոլոր շահագրգիռ քաղաքական գործիչներին ապահովել հանրաքվեի ժողովրդավարական ամենաբարձր չափանիշներին համապատասխանությունը: