Գաել Անդոնյանը խոսել է Ֆրանսիա-Հայաստան հանդիպման մասին
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մարսելի «Օլիմպիկ»-ի ֆուտբոլիստ Գաել Անդոնյանն անդրադարձել է Ֆրանսիա-Հայաստան ընկերական խաղին:
«Ինձ համար յուրահատուկ զգացողություն է հանդես գալ ազգային հավաքականի կազմում: Ես ապրում եմ Ֆրանսիայում և երկրպագում եմ հենց Ֆրանսիայի հավաքականին, բայց հոկտեմբերի 8-ի խաղին մոտենալու եմ ինչպես հայ և կխաղամ ինչպես ամեն խաղում»,- Արմենպրեսի հաղորդմամբ` Անդոնյանի խոսքերը մեջ է բերում Laprovenc կայքը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը հոկտեմբերի 8-ին ընկերական հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի ընտրանու հետ: Խաղը կկայանա Նիս քաղաքում: