Հայաստանի հավաքականը կպայքարի մինչև վերջ. Դիդյե Դեշամ
СпортՖրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Դ. Դեշամի կարծիքով, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները Ֆրանսիայի հետ խաղում պայքարելու են մինչև վերջ:
«Հայաստանի հավաքականի հետ խաղում մեր հաղթանակը համոզիչ էր: Սակայն նրանք մեզ համար կարողացան խնդիրներ ստեղծել: Հայաստանի հավաքականում կան հարձակողական ոճի ֆուտբոլիստներ, ովքեր կպայքարեն մինչև վերջ: Մենք պետք է գնդակը պահենք, այլապես գնդակ կընդունենք մեր դարպասը»,- Արմենպրեսի հաղորդմամբ, Դեշամի խոսքը փոխանցում է L՛ Equipe-ն:
Ֆրանսիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին: