Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀՀ քննչական կոմիտեն լուրջ դերակատարություն է ստանձնել հանցավորության դեմ պայքարում. Աղվան Հովսեփյան

ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցավ Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստ, որին մասնակցեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«ՀՀ քննչական կոմիտեի գործունեության առաջին իսկ օրերից անհրաժեշտ էր միջոցներ ձեռնարկել նորաստեղծ կառույցի առջև ծառացած առաջնային և հրատապ իրավական, կադրային և նյութատեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ: Կարճ ժամանակաշրջանում մշակվել և ընդունվել են հինգ տասնյակից ավելի նորմատիվ և ներքին իրավական ակտեր, ձևավորվել են կոմիտեի ու դեպարտամենտի կառուցվածքները, կատարվել են կադրային նշանակումներ` 118 թափուր հաստիքներ համալրվել են որակյալ կադրերով»,- նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

Նա շեշտեց, որ Քննչական կոմիտեի գործունեության մեկամյա ժամանակաշրջանն էլ բավարար է ասելու, որ ՀՀ քննչական կոմիտեն լուրջ դերակատարություն է ստանձնել հանցավորության դեմ պայքարում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, պետականության և իրավակարգի ամրապնդման գործում:

«Ընթացիկ տարվա վեց ամիսների ընթացքում դատարան է ուղարկվել 1243 քրեական գործ` նախորդ տարվա 888 գործի դիմաց: 2014 թվականի երկրորդ կիսամյակ է փոխանցվել 487-ով պակաս գործ: Կիսամյակի ընթացքում էապես կրճատվել են նախաքննության ժամկետները, 50 տոկոսով կրճատվել է մեկ տարուց ավելի քննվող քրեական գործերի թիվն ու անհիմն կարճված և կասեցված գործերը:

Քննիչների ծանրաբեռնվածությունը կազմում է 20 հազար 400 գործ` նախորդ տարվա 16 հազար 616 գործի դիմաց (23 տոկոսով ավելի): Մեկ քննիչի ծանրաբեռնվածությունը կազմում է 45 գործ, իսկ մերժված նյութերով հանդերձ` 65: Համեմատելու համար ասեմ, որ Ռուսաստանում այդ թիվը կազմում է 36, Վրաստանում` 5 ու միայն Բելառուսում և Տաջիկստանում` 45 գործ»,- հայտնեց Հովսեփյանը` հավելելով, որ քննիչների 60 տոկոսն ունի մինչև երկու տարվա աշխատանքնային փորձ:

Քննչական կոմիտեի նախագահի դիտարկմամբ` հասարակությունը մեծ սպասելիքներ ունի նորաստեղծ քննչական կոմիտեից, ինչի մասին են վկայում քաղաքացիներից արդեն իսկ ստացված հազարավոր նամակները:

«Անհրաժեշտ է, որ ՀՀ քննչական կոմիտեիգործունեությունը համապատասխանի ժողովրդավարության չափանիշներին, ևքննիչներն ապահովեն ազգային օրենսդրության ու միջազգային ճանաչում ստացածնորմերի անշեղ կիրառումը: 

Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումներիգերակշիռ մեծամասնությունը դեռևս չունի առանձնացված շենքային պայմաններ.Դրանք շատ սուղ են: Միանգամայն պարզ է, որ մեկ աշխատանքային սենյակում 3քննիչի առկայության էապես նվազեցնում է կատարված քննչական գործողությունների արդյունավետությունը»,- ընդգծեց Աղվան Հովսեփյանը` խորին շնորհակալություն հայտնելով Հանրապետության Նախագահին, Կառավարությանն ու Ազգային ժողովին համակարգի կենսական և կարևորագույն խնդիրները լուծելու գործում հոգացություն ցուցաբերելու համար:

Իր հերթին ՀՀ Կառավարության ղեկավարը իր շնորհավորական ելույթում ասաց հետևյալը.«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ: Մեր երկրում այն այսօր նշվում է առաջին անգամ: 

Կառավարության՝ 2015 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ հոկտեմբերի 8-ը սահմանվեց որպես Քննչական կոմիտեի ծառայողի օր: Օրվա ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն վերջնականապես ձևավորվեց ճիշտ մեկ տարի առաջ՝ հենց այս օրը:  Ան կախ միասնական քննչական մարմնի ստեղծումն առանձնահատուկ կարևոր էր մեր պետության և հասարակության համար:

Թեպետ այն դեռևս մեկ տարեկան է, բայց ցանկանում եմ շեշտել, որ այն ձևավորվել է հարուստ փորձ և ավանդույթներ ունեցող համակարգի հիմքի վրա, որը մշտապես լավագույնս կյանքի է կոչել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները և նպաստել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը»:

Հանդիսավոր միջոցառման ընթացքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, ԱԱԾ-ի տնօրեն Գորիկ Հակոբյանը հուշամեդալներ և շնորհակալագրեր հանձնեցին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին և կոմիտեի աշխատակիցներին. պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնվեցին նաև ՀՀ պաշտպանության և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների կողմից:

 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении