Ереван, 31.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ամերիկացի փորձառու լրագրող Դեն Գիլմորը խորհուրդ է տալիս չվախենալ ձախողումներից

Общество

 Մեդիայի և ձեռներեցության ամերիկացի մասնագետ, լրագրող, դասախոս Դեն Գիլմորը լրատվության ոլորտում նորարարական մոտեցումների ջատագովն է, ինչը կարող է արտահայտվել հետաքրքիր գաղափար կրող ստարտափերի հիմնադրմամբ: Այս մասին «Թումո» ստեղծարար կենտրոնում դասախոսություն վարեց ամերիկացի հյուրը, ով Հայաստան է ժամանել «Լրագրողներ հանուն ապագայի» կազմակերպության հրավերով` ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ: Օրերս Երևանում կայացավ Դեն Գիլմորի «Մեդիակտիվ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

Դեն Գիլմորի դիտարկմամբ` ստարտափների հիմնումը լրագրության ապագայի մի մասն է, որի հիմքերն այսօր արդեն դրվել են Արևմուտքում: Նա խոսեց Սթիվ Ջոբսի և Բիլ Գեյթսի` Սիլիկոնային հովտի ծովահենների մասին` նշելով, որ չնայած նրանք երկուսն էլ դուրս են մնացել համալսարանից, բայց ապագան տեսնելու յուրահատուկ ունակություն են ունեցել: «Ստարտափի դեպքում ամեն ինչ անորոշ է, հստակ ոչինչ չկա: Այն դպրոցի ճիշտ հակառակն է, որտեղ դուք ամեն օր գիտեք` ձեզ հետ ինչ է կատարվելու, ինչ ժամանակացույցով եք սովորելու: Այն մարդիկ, ում անորոշությունն անհարմարության մեջ է դնում, չեն կարող ստարտափում աշխատել, նրանք, ովքեր անորոշությունը հետաքրքիր են համարում, հնարավոր է, որ այս մշակույթում հաջողության հասնեն»,-Արմենպրես-ի փոխանցմամբ` ասաց ամերիկացի լրագրողը` կոչ անելով չվախենալ ռիսկերից և հաճույք ստանալ անգամ ձախողումներից, որոնցից ավելի շատ հնարավոր է սովորել, քան հաջողություններից:

Գիլմորը ներկաներին պատմեց, թե ինչպես մի օր էլ ինքը, լինելով հաջողակ լրագրող, ստեղծեց իր առաջին ստարտափն ու ձախողվեց: «Ես թերթի լրագրող էի, քսան տարուց ավելի աշխատում էի թերթում` այն ժամանակ, երբ թերթերը դեռևս կարևոր դեր ունեին: Իմ թերթը Սիլիկոնային հովտում էր, ուր այս հրաշալի տեխնոլոգիաներն էին մշակվում: Ես սյունակ էի վարում բիզնեսի ու տեխնոլոգիաների, ինչպես նաև դրանց վերաբերյալ քաղաքականության մասին: Իմ աշխատանքը հրաշալի էր ինձ համար,  և լավ էլ վարձատրվում էի: Բայց անընդհատ մտածում էի այն մասին, թե ինչ տեղի կունենա, երբ տեխնոլոգիան երը զարգանան: Այդպիսով, ես դարձա առաջին լրագրողներից, ովքեր բլոգ էին վարում: Ես խոսում եմ 1999 թվականի մասին, երբ դեռ նոր էր այդ մշակույթը ձևավորվում: Դա լավ հնարավորություն էր կապ հաստատել ընթերցողների հետ, ովքեր ավելին գիտեին, քան ես, ինչը տրամաբանական էր, և նրանք ուրախ էին ինձ հետ կիսվել իրենց գիտելիքներով»,-հիշեց լրագրողը: Այնուհետև Սիլիկոնային հովտի խոշոր ձեռնարկատերերը նրան խորհուրդ տվեցին հիմնել սեփական ընկերությունը, որը, ըստ Գիլմորի, նշանակում էր թողնել ամեն ինչ ու ցած նետվել ժայռից, ինչն էլ նա արեց: «Ես գնացի ու ժայռից ցած նետվեցի, Սան Ֆրանցիսկոյի տարածքում քաղաքացիների լրագրության գաղափարի շուրջ ստարտափ հիմնեցի, որի ձախողումը կատարյալ էր, այն սարսափելի վատ փորձ էր մեզ համար: Ինչ սխալ հնարավոր էր` արեցի, որոնցից շատ բաներ եմ սովորել»,-ընդգծեց բանախոսը` հավելելով, որ իր քաղած դասերից ամենակարևորը մարդկանց հետ ազնիվ լինելն ու մեկ գործի վրա կենտրոնանալն է: «Պետք է մարդկանց հետ միանգամայն ազնիվ լինել, ես երկար նամակ գրեցի, և դրեցինք մեր կայքում այն օրը, երբ մեր ստարտափը վաճառեցինք այլ ընկերության: Դա շատ դժվար էր ինձ համար, փաստորեն ես նրանց ասում էի, թե ինչպ ես եմ ձախողել գործը: Ընկերությունը, որ գնեց մեր ստարտափը, մի քանի տարի անց ևս ձախողվեց»,-պատմեց Գիլմորը: Նրա խոսքով` մի քանի տարի անց նա դարձավ մեկ այլ ստարտափի համահիմնադիր, որը բավական հաջողություններ գրանցեց: «Այս մեկի գործերն ավելի լավ գնացին, պատճառներից մեկն էլ այն էր, որ ես չէի ղեկավարում այդ ընկերությունը, մենք ի վերջո խոոշոր շահույթով վաճառեցինք մեր ստարտափը: Ես սովորել եմ, որ ստարտափում պետք է շատ կենտրոնանալ աշխատանքի վրա, չի կարելի միաժանանակ տարբեր բաներ անել, որոնք հստակորեն չեն առնչվում հիմնական աշխատանքի հետ»,-ասաց փորձագետը:

Դեն Գիլմորի համոզմամբ` ներկայում շատ քիչ ռեսուրսներով հնարավոր է հիմնել ընկերություն, կատարել ներդրումներ ու անգամ ձախողվելու դեպքում չհանձնվել և նորերը ձեռնարկել: «Ես զարմանալիորեն լավատեսորեն եմ տրամադրված լրագրության ապագային: Կամաց-կամաց նոր երևույթներ են ի հայտ գալիս, որոնք հրաշալի են»,-նշեց Գիլմորը` բերելով այդպիսի մի քանի օրինակներ, ինչպիսին են  Buzzfeed, News Deeply հարթակները: Վերջինը տարբեր թեմաների շուրջ առանձին կայք է ստեղծում և բազմակողմանի փորձագիտական կարծիք հավաքում:

Գիլմորը խորհուրդ տվեց ստարտափ հիմնելիս հաշվի առնել շուկայի պահանջները, ինքդ քեզ հարց ուղղել, թե ում է այն պետք, բացի քեզանից: «Երբ ես աշխատում էի ուսանողների հետ ստարտափի թեմայի շուրջ, նրանք ասում էին, որ բոլորն էլ ուզում են այն, ինչ ես եմ ուզում, բայց ես ուղարկում էի նրանց իրենց սպառողների հետ հարցարզրույցների, քանի որ եթե իրենց շուկան չեն ճանաչում, դժվար է կայուն բիզնես ստեղծելը»,-ավելացրեց մեդիա փորձագետը:

Գիլմորն իր գրքերից մեկում ի հայտ է բերել «լրագրողական էկոհամակարգ» եզրույթը, որը յուրահատուկ դրսևորում ունի: Ըստ նրա` այդ առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ավանդական մեդիայի կողքին լրատվություն ստեղծելու գործառույթը հավասարաչափ, գուցե ավելի լավ սկսել են կատարել քաղաքացիական հասարակության բաղադրիչներ հանդիսացող հասարակական կազմակերպությունները: «Մարդու իրավունքները խորությամբ ուսումնասիրում է ոչ թե ավանդական լրատվամիջոցը, օրինակ The New York Times-ը, այլ դրանով ավելի հաջող զբաղվում են Human rights watch-ի մասնագետները: Իմ կարծիք ով` նրանց կատարածը իսկական լրագրություն է, քանի որ իրենք իրենց կարծիքն ունեն, և նրանց աշխատանքը հրաշալի է»,-նկատեց փորձագետը` հավելելով, որ ներկայում լրատվական բովանդակություն կարող է ստեղծել յուրաքանչյուրը, ով սմարթֆոն ունի:

Մասնագետը նաև հայտնեց իր մտահոգությունն այն առնչությամբ, որ կառավարություններն ու ինտերնետային ծառայություններ մատուցող ընկերությունները սկսում են վերահսկել ինտերնետը ու մարդկանցից խլել վերահսկելու ազատությունը:  «Ես խոսում եմ Գուգլի, Ֆեյսբուքի մասին, որոնք ահռելի հսկողություն են իրականացնում: Նրանք են որոշում` ինչպես կարող ենք խոսել, ինչ կարող ենք գտնել օնլայն»,-ասաց Դեն Գիլմորը` խնդրելով ներկաներին մտածել դրա շուրջ: Նա նաև նշեց, որ նախանձում է երիտասարդներին, ովքեր ներկայիս արագ փոփոխվող աշխարհում դառնալու են լրագրությÕ �ն ապագան:

Մասնագետը պատասխանեց նաև ներկաների հարցերին, իսկ նրանցից երեքն արժանացան «Մեդիակտիվ» գրքին:

 

ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»