Հայ հարկադիր կատարողները ՀԱՊԿ մրցաշարից վերադարձել են բրոնզե գավաթով
СпортՌուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հոկտեմբերի 9-ին ավարտվել է ՀԱՊԿ անդամ-պետությունների ուժային կառույցների ներկայացուցիչների 13-րդ միջազգային մրցաշարը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հրավերով մրցաշարին մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները:
Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, համալիր մենամարտի 13-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլում Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարման ծառայությանը հանձնվել է բրոնզե գավաթ: Ծառայության աշխատակիցներ Սանասար Յարալյանը և Սարգիս Կաչանյանը արժանացել են բրոնզե մեդալների, ինչպես նաև՝ համապատասխանաբար պարգևատրվել են «Լավագույն տեխնիկայի համար», «Կամային հաղթանակի համար» պատվոգրերով: Իսկ Արտակ Մարտիրոսյանը պարգևատրվել է «Համագործակցության համար» պատվոգր ով: Վերջիններս թիմային աշխատանքում զբաղեցրել են 3-րդ տեղը: