Հայ սամբիստներն առաջին մեդալները նվաճեցին աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունում
СпортԼատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկած 2015թ. սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրը մրցագորգ մտած հայաստանցի 5 սամբիստներից երկուսն արժանացան արծաթե մեդալի:
Այս մասին տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
Պատվո հարթակ են բարձրացել 48 կգ քաշային կարգում հանդես եկող Էդմոն Մանուկյանը և 60 կգ քաշային Դանիել Գաբրիելյանը:
Մեր մյուս մարզիկները պայքարի մեջ կմտնեն հոկտեմբերի 10-ին և 11-ին: