Ֆաբրեգասը շրջանցել է Չավիին
СпортԻսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը գոլային փոխանցում է կատարել Եվրո-2016-ի որակավորման փուլի՝ Լյուքսեմբուրգի ընտրանու դեմ խաղում (4:0)։
Հանդիպման 67-րդ րոպեին «Չելսիի» կիսապաշտպանը փոխանցում է կատարել փոխարինան մտած հարձակվող Պակո Ալկասարին։
Այսպիսով, Ֆաբրեգասը շրջանցել է Չավիին և դարձել հավաքականի պատմության մեջ ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը։ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը հավաքականի կազմում անցկացրած 99 խաղում 30 գոլային փոխանցում է կատարել։