Ֆուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Սերբիային
СпортՖուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականըԵվրոպայի մինչև 19 տարեկանների 2016 թ. առաջնության ընտրական 12-րդ խմբի երկրորդ տուրում պարտվեց Սերբիային:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի «Կալեվի Կեսկստադիոն» մարզադաշտում անցկացված Հայաստանի հետ հանդիպումը Սերբիայի հավաքականը շահեց 4:0 հաշվով:
Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 12. Մարկ Գրիգորյան, 2. Հակոբ Համբարձումյան, 3. Արմեն Միքայելյան, 4. Աղավարդ Պետրոսյան, 5. Հակոբ Հակոբյան (ավագ), 6. Գոռ Աղբալյան, 7. Հայկ Գալստյան, 10. Դավիթ Մարտիրոսյան, 14. Արթուր Նադիրյան, 16. Վարդան Սաֆարյան, 18. Ստեփան Հարությունյան: