Բեյլ. Երազում էի նման օրվա մասին
СпортՈւելսի հավաքականը Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը մասնակցելու ուղեգիր նվաճեց` չնայած ընտրական փուլի նախավերջին խաղում 0:2 հաշվով պարտվեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն: Հանդիպումից հետո Ուելսի հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից Գարեթ Բեյլը կիսվել է տպավորություններով:
-Սա, հավանաբար, իմ կյանքի լավագույն պարտությունն է: Բարդ հանդիպում էր, բայց մեզ համար կարևորն ուղեգիր նվաճելն էր: Ես երազում էի նման օրվա մասին, ինչպես դպրոցական տղաններն են երազում միջազգային խոշոր մրցաշարերի մասնակցելու մասին:
Երազանքս կատարվեց, բայց դրանով չենք սահմանափակվելու: Մինչև Ֆրանսիա մեկնելը շատ աշխատանք պետք է կատարենք: Այժմ պետք է շունչ քաշենք և սկսենք պատրաստվել առաջնությանը,-Բեյլի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից: