Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի վերջին կայցելեն տարածաշրջան
ПолитикаԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մինչև հոկտեմբերի վերջ տարածաշրջանային այց կկատարեն և կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ:
Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Համանախագահը տեղեկացրել է, որ նախագահների հանդիպման տեղն ու ժամկետը կախված է հենց նրանց որոշումից: «Այս հարցը կլինի մեր բանակցությունների հիմնական թեման: Նրանք տվել են իրենց համաձայնությունը բանակցություններն ինտենսիվացնելու վերաբերյալ: Մենք հավատում ենք, որ դա կարևոր քայլ է տվյալ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղղությամբ»,- հայտնել է Ուորլիքը:
Ավելի վաղ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը՝ ելույթ ունենալով ՄոսկվայումՀԱՊԿ մշտական խորհրդի ժամանակ, ասել էր. «Մենք անհանգստացած ենք տարածաշրջանումև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բռնության աճով, անհրաժեշտ է աշխատանք տանելքաղաքական ղեկավարության հետ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակում մենքհանդիպումներ ենք ունեցել արտգործնախարարների, Մինսկի խմբի համանախագահների հետ:Աշնան ընթացքում հնարավոր է ևս մեկ հանդիպում: Մենք հուսով ենք, որ հնարավոր է լինիհանդիպում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ»: