Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան տուգանել է Ժոզե Մոուրինյուին
СпортԱնգլիայի ֆուտբոլի ասոցիացիան 50 հազար ֆունտ սթերլինգով տուգանել և մեկ խաղով պայմանական որակազրկել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին: Այս մասին տեղեկանում ենք ասոցիացիայի պաշտոնական կայքից:
Նման որոշման պատճառը պորտուգալացի մասնագետի` Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի` «Սաութհեմփթոնի» հետ խաղից (1:3) հետո ասոցիացիայի և ԱՊԼ-ի մրցավարների հասցեին անհիմն քննադատություն է եղել: Մոուրինյուն կարծիք էր արտահայտել, որ 1:1 հաշվի ժամանակ պետք է նշանակվեր 11-մետրանոց հարված:
-Եթե Ֆուտբոլի ասոցիացիայում ցանկանում են, թող որակազրկեն ինձ: Մյուս մարզիչներին, չգիտես ինչու, չեն որակազրկում: 1:1 հաշվի ժամանակ պետք է նշանակվեր 11-մետրանոց, բայց մրցավարները վախենում են «Չելսիի» օգտին որոշումներ կայացնել,-ասել էր Մոուրինյուն:
Պայմանական որակազրկումը կգործի, եթե մինչև 2016 թվականի հոկտեմբերի 13-ը Ժոզե Մոուրինյուն նմանատիպ խախտում թույլ տա: