Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ստեփանակերտում կայացել է Հայաստրանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովի հատուկ նիստ

Ստեփանակերտում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին Երևանում մեկնարկած Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար «ԱրմԹեք 2015» համաժողովի արցախյան հատուկ նիստը:

Համաժողովը, որն առաջին անգամ է անցկացվում Արցախում, կազմակերպել են ԼՂՀ և ՀՀ կառավարությունները՝ ձեռնարկություների ինկուբատոր հիմնադրամը «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի և Ամերիկայի հայ օգնության ֆոնդի հովանավորությամբ:

Հատուկ նիստի օրակարգում ընդգրկված էին «ՏՏ ոլորտը Արցախում. զարգացման միտումները», «Կրթություն և սթարթափ աքսելերացիա» թեմաները: Բացման խոսքում ձեռնարկություների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն, նիստի մոդերատոր Բագրատ Ենգիբարյանը նշել է, որ համաժողովի նպատակն է՝ բարձրացնել հետաքրքրությունը տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ՝ երիտասարդությանը հաղորդակից դարձնելով ՏՏ ոլորտի ձեռքբերումներին և սկսնակ ընկերությունների հաջողություններին: Բ. Ենգիբարյանի խոսքով՝ համաժողովի հատուկ նիստն Արցախում անցկացնելու նպատակներից է Ստեփանա կերտը դարձնել ՏՏ ոլորտի հայկական կարևոր հանգույցներից մեկը դարձնելը, որի համար, ըստ Ենգիբարյանի, տեղում առկա են համապատասխան մասնագիտական ներուժ և պայմաններ:

«ԱրմԹեքը կարևոր հարթակ է՝ այդ ներուժը բացահայտելու, ոլորտում առկա խնդիրները քննարկելու, լուծումներ և նոր ծրագրեր առաջարկելու համար: Մինչ մյուս համաժողովն ընկած ժամանակահատվածը կծառայի նոր ծրագրերի մշակմանը և դրանց իրագործմանը: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Երևանում և Արցախում, ՏՏ սրընթաց զարգացման ֆոնին առկա է մասնագետների պակասի խնդիրը: Կարծում եմ՝ այդ առումով պետք է իրականացնել համապատասխան կրթական ծրագրեր և պետություն մասնավոր հատվածի ակտիվ համագործակցության քաղաքականություն. այս առումով Արցախում արդեն իսկ կառավ արության կողմից լավ հիմքեր են ստեղծվել», -ասել է Բ. Ենգիբարյանը :

Ողջունելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի 8-րդ՝ «ԱրմԹեք-Կոնգրես-2015» համաժողովի հատուկ նիստի մասնակիցներին, Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նիստն Արցախում անցկացնելու համար և համոզմունք հայտնել, որ այն գործարար շփումների համար լավագույն հարթակ կհանդիսանաս, իսկ տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներին հնարավորություն կտա ծանոթանալու Արցախի տեխնոլոգիական զարգացման ներուժային հնարավորություններին, ինչպես նաև՝ քննարկելու, որոնելու և ծրագրելու դրանց իրացման արդյունավետ ուղինե րը:

«Մենք կարևորում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների դերը՝ որպես տնտեսության առաջընթացի ու բնակչության կենսապայմանների բարելավման հիմնական գործոն: Տարբեր առիթներով նշել ենք Արցախի տեխնոլոգիական զարգացման անհրաժեշտության մասին՝ պայմանավորված դրա զարգացման այնպիսի ձևի ընտրությամբ, որում համակողմանիորեն հաշվի են առնված առկա իրողությունները, մասնավորապես՝ ազգաբնակչության գիտակրթական ներուժի համեմատական բարձր մակարդակը և բնական գիտությունների հանդեպ նրա հակվածությունը, ինչպես նաև՝ տարածքային, բնական պաշարների և տրանսպորտային ո ւղիների սահմանափակումները:

Հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկա զարգացումների ընթացքը, Արցախի յուրահատուկ իրավիճակը և մեր շուրջը տեղի ունեցող մտահոգիչ իրադարձությունները: Կուզենայի նաև ընդգծել հայրենական տեխնոլոգիաների զարգացման և դրանց կիրառման չափազանց կարևոր նշանակությունը մեր հանրապետության պաշտպանության բնագավառում: Արցախի իշխանությունները, որդեգրելով տեխնոլոգիական զարգացմանը նպաստող ռազմավարություն, աստիճանական քայլեր են ձեռնարկում ոլորտում համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման, ներդրումների ներգրավման, կադրերի պատրաստման ու վերապատրաս տման, նոր ձեռնարկությունների ստեղծման համար բարենպաստ պայմանների ապահովման ուղղությամբ:

Այս տեսակետից հատկանշական է «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի» հիմնադրումը: Այն պետք է յուրօրինակ բարենպաստ միջավայր ապահովի արդեն իսկ կայացած ու նոր ձևավորվող կազմակերպությունների շփման, գործակցային կապերի ստեղծման և պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետ մեխանիզմների կիրառման համար:

Հիմնադրամը կոչված է նպաստելու նաև ոլորտի կայացման համար ամենաէական խնդրի՝ կադրային հարցի լուծմանը, բարձր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պահանջված կադրերի պատրաստման ու վերապատրաստման ծրագրերի իրականացմանը, ինչի համար լավագույն պայմաններ են տրամադրվելու: Նախատեսում ենք ոլորտի կազմակերպությունների համար ապահովելու նաև հարկային արտոնյալ պայմաններ: Այս ամենը արդյունավետ ներդրումների իրականացման համար լուրջ նախադրյալներ են: ԼՂՀ կառավարությունն այսուհետ ևս աջակցելու է Արցախում տեխնոլոգիական զարգացման համապատասխան տեմպերի ա պահովմանը միտված նախաձեռնությունների կյանքի կոչելուն՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով նաև աննախադեպ և ոչ ստանդարտ մոտեցումներ:

Համոզված ենք, որ դա լուրջ խթան է հանդիսանալու Արցախում նոր և բարձրարժեք աշխատատեղերի ստեղծման, մասնագիտական ներգաղթի ծավալների ավելացման ու արտագաղթի կանխարգելման համար և շոշափելի արդյունքներ է ապահովելու ռազմավարական կարևորություն ներկայացնող այս ոլորտի կայացման գործում»,- պարզաբանել է վարչապետ Ա. Հարությունյանը և հույս հայտնել, որ համաժողովը նպաստելու է Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլո րտի զարգացմանը. սույն միջոցառումը ևս մեկ առաջընթաց քայլ այդ ուղղությամբ:

Պատասխանելով ներկաների հարցերին՝ Արցախի վարչապետը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է Շուշիում գործող Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնաճյուղի նորակառույց շենքում ստեղծել նորարական տեխնոլոգիաների համալսարան՝ ժամանակակից պահանջներին համապատասխան ուսուցման մեթոդներով ու պայմանններով: «Սիներջի Ինթերնեշնըլ Սիսթըմզ» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը ներկայացրել է ՏՏ ոլորտի ներդրումների համար Արցախում ստեղծված այն բարենպաստ դաշտը, որը ստեղծվել է կառավարության կողմից՝ արտոնյալ հարկային պայմաններ, ան խափան համացանց և ժամանակակից շենքային պայմաններով ապահովված տարածքի տրամադրում: Այդ ամենը հիմք է հանդիսացել ընկերության արցախյան գրասենյակի ընդլայնման համար, որի աշխատատեղերի թիվը գործունեության 3 տարիների ընթացքում 5 –ից՝ հասել է 30-ի:

Ա.Հովհաննիսյանի խոսքով՝ «Սիներջի Ինթերնեշնըլ Սիսթըմզ»-ի Ստեփանակերտի մասնաճյուղի ընդլայնման համարի հիմք են ծառայել տեղի մասնագիտական ներուժի որակական բարձր հատկանիշները: Այնուհետև համաժողովի մասնակիցներն ընդլայնված կազմով քննարկել են ՏՏ ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ առաջարկություններ ներկայացրել: Միջոցառմանը մասնակցում էին Արցախի բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ, տեղեկատվական տեխնոլոգիաների արցախցի երիտասարդ մասնագետներ, ուսանողներ:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении