Արզումանյանը հոգնածության պատճառով մարզվում է անհատական ծրագրով
СпортՀայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը Պերմի «Ամկար»-ի կազմում Պրեմիեր լիգայի առաջիկա խաղին` Մոսկվայի «Դինամո»-ի դեմ, նախապատրաստվում է անհատական ծրագրով:
Ինչպես հաղորդում է «Ամկար»-ի մամուլի ծառայկությունը, այդ մասին հայտարարել է Պերմի թիմի գլխավոր մարզիչ Գաջի Գաջիևը, ով ներկայացրել է թիմի վիճակն առաջիկա խաղից առաջ: «Կադրային խնդիրներն արդեն այդքան էլ լուրջ չեն, ինչպես մեկ ամիս առաջ, քանի որ խաղացողների մեծ մասը վերակագնվել է, սակայն մնում են Զանևը և Ուզոչակվուն, ովքեր մարզվում են անհատական ծրագրով: Արզումանյանը ևս աշխատում է անհատապես` հոգնածության պատճառով»,- ասել է Գաջիևը:
Արզումանյանը Հայաստանի ընտրանու կազմում հոկտեմբերի 11-ին մասնակցել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի` Ալբանիայի դեմ խաղին: