Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնության ընտրական փուլին
СпортՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 14-ից 16-ն անցկացնում է մարզական հավաք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Մեր հավաքականը նախապատրաստվում է հոկտեմբերի 22-ից 25-ը Կիպրոսում կայանալիք ֆուտզալի աշխարհի գավաթի ընտրական 4-րդ խմբի մրցաշարին: Հայաստանի հավաքականը Կիպրոս կմեկնի հոկտեմբերի 17-ին:
Հոկտեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Նիկոսիայի «Արարատ» ակումբի հետ: Հոկտեմբերի 22-ին առաջին տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Կիպրոսի, հոկտեմբերի 23-ին՝ Լատվիայի, հոկտեմբերի 25-ին՝ Էստոնիայի հավաքականների հետ:
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.
Էռնեստ Ակոպով,
Հարություն Հարությունյան,
Արմեն Բաբայան,
Սարո Մարդանյան,
Գրիգոր Կապուկրանյան,
Հենրիկ Գրիգորյան,
Անդրանիկ Կարապետյան,
Սարգիս Նասիբյան,
Անդրանիկ Սարգսյան,
Սարո Գալստյան,
Վարդան Ղուկասյան,
Սարգիս Մարգարյան,
Գարեգին Մաշումյան,
Հակոբ Դոքմանյան: