Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


16 պրովոկացիոն գովազդներ, որոնք մարդկանց ստիպել են կարմրել ու պահանջել արգելել դրանք (լուսանկարներ)

Գովազդային ստանդարտների Ավստրալիայի խորհուրդը, ընդառաջելով սպառողների խնդրանքներին, կոչ է արել «Lush» կոսմետիկայի ընկերությանը փափկեցնել «Go Naked» («Քայլիր մերկ») արշավը, որի շրջանակներում թմբլիկ աղջիկները փակում են իրենց մերկությունը բացառապես ընկերության արտադրած ապրանքատեսակներով։ Հանրությունը համարում է, որ այս տիպի գովազդը ոչ այլ ինչ է, քան պոռնոգրաֆիա, և այն պետք է արգելվի։

Սակայն գովազդի պատմության մեջ եղել են էլ ավելի պրովոկացիոն գովազդներ, որոնք նույնիսկ արգելվել են։ Գովազդ արտադրողներն օգտագործում են ամեն ինչ՝ սեքս, մերկություն, սեքսի թեմատիկա և երկիմաստ դարձվածքներ, որպեսզի շատ ավելի սադրող գովազդներ պատրաստեն, քան դա արել է «Lush»-ը։ Ձեզ ենք ներկայացնում 16 այդպիսի գովազդներ, որոնք ստիպել են ծնողներին կարմրել երեխաների մոտ ու բողոքներ ուղղել պատկան մարմիններին։

Իր արշավով «Lush»-ը միանգամից երկու նապաստակ էր ցանկանում խփել. ընդգծել սեփական մարմնի նկատմամբ վերաբերմունքի կարևորությունը ու միևնույն ժամանակ այն, որ բնական պրոդուկցիայի համար կարևոր չէ փաթեթավորումը («Lush»-ը չի փաթեթավորում իր ապրանքներն առանց անհրաժեշտության)։ Սակայն ավստրալացիները մարկետոլոգների այս մտահղացումից չտպավորվեցին ու բողոքի ալիք բարձրացրեցին, և արդյունքում գովազդային ստանդարտների խորհուրդը ոչ պահանջի տեսքով առաջարկեց փոխել պաստառները, սակայն ընկերությունը մերժեց։

Այս գովազդը Ֆրանսիայում կռվեցրեց ընտանեկան արժեքների պահապաններին ու հակածխախոտային արշավների սիրահարներին։ Դեռահասներին ծխել չսկսել համոզող պաստառների բացահայտ սեքսուալ կոնտեքստին միանգամից արձագանքեցին մի շարք հասարակական կազմակերպություններ՝ պահանջելով արգելել այս գովազդը։ Օրինակ՝ այս մեկում գրված է. «Ծխելը նշանակում է դառնալ թութունի ստրուկ»։

LG փոշեկուլների «Эльдорадо»-ի գովազդային պաստառում ասվում է. «Փոշին ծծում եմ կոպեկների դիմաց»։ Սա շոկային մարկետինգի դասական օրինակ է ու առաջին նման պրովոկատիվ գովազդը չէր այս ընկերության կողմից, բայց այս անգամ վերահսկիչ մարմինների համբերության բաժակը լցվեց, և ընկերությունը ստիպված էր հեռացնել բոլոր այս գովազդային վահանակները։

Սա թերևս «Tom Ford»-ի ամենասկանդալային գովազդն է։ Դրա հեղինակն է լուսանկարիչ Թերի Ռիչարդսոնը, ով տարբեր ժամանակներում աշխատել է «Sisley», «Yves Saint Laurent», «Emporio Armani» ընկերությունների գովազդային աշխարհում։ Որոշ երկրներում այս գովազդն արգելված է որպես պոռնոգրաֆիա։

5 տարի առաջ բրիտանացիներն ընդվզեցին «Antonio Federici Gelato Italiano» ընկերության պաղպաղակի դեմ, երբ վերջինիս գովազդային արշավում փորձեցին համատեղել գայթակղության գործոնն ու հոգևորականների կերպարներին։ Այս գովազդն արգելվեց, բայց դրանից ընկերությունն էլ ավելի ոգեշնչվեց ու հետագայում էլ ավելի սադրող գովազդներ ստեղծեց՝ հոգևորականների կերպարների ներգրավմամբ։

Իտալական «Benetton» հագուստի բրենդն ավելի հեռուն գնաց ու իր պաստառների վրա պատկերեց Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդին եգիպտական Ահմեդ Էլ-Թայեբ իմամի հետ համբուրվելիս։ Ընկերության գովազդային այս պաստառը մտնում էր «Unhate» («Ոչ ատելությանը») արշավի համատեքստի մեջ։ Դրա միջոցով գովազդի հեղինակները ցանկացել էին ցույց տալ, որ ատելությունից սեր մեկ քայլ է։ Բացի հոգևոր առաջնորդներով պաստառներից՝ բրենդը թողարկել էր նաև պաստառներ, որտեղ Օբաման համբուրվում էր Վենեսուելայի նախագահ Չավեսի հետ, մեկ ուրիշում էլ՝ Չինաստանի ղեկավար Հու Ցզինտաոյի հետ, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն համբուրվում էր Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի հետ և այլն։ Սակայն Վատիկանում այսպիսի երգիծանքը չհասկացան և հայտարարեցին, որ սա անարգանք է Պապի հանդեպ։ Ընկերությունը չցանկացավ առճակատման գնալ ու հեռացրեց պոնտիֆիկի սադրիչ պատկերներով բոլոր վահանակները։

Ի դեպ, Պապի պատկերներով գովազդն ամենապրովոկացիոնը չէ «Benetton»-ի պատմության մեջ։ Ընկերությունն իր պատմության ընթացքում պատկերել է սեռական օրգաններ, խաչասերվող ձիեր, չկտրված պորտալարով նորածիններ և այլն, իսկ Սիդնեյի օլիմպիադայում հրապարակված այս պաստառները կոչված էին հրավիրելու հանրության ուշադրությունը ՁԻԱՀ-ի հիմնախնդրին։

2003 թվականում Պերմ քաղաքի մի բնակչուհի դիմեց քաղաքապետին՝ խնդրելով հեռացնել ֆրանսիական «Sisley» ներքնաշորերի բրենդի պաստառները քաղաքից։ Քաղաքապետը, ով տեղյակ չէր խնդրի մասին, շրջայց կատարեց քաղաքում ու, տեսնելով այս պաստառները, բարկացավ՝ հայտարարելով, որ դա խայտառակություն է։ Քաղաքային իշխանությունները պահանջեցին հեռացնել բոլոր այդ պաստառները, բայց ընկերությունն ընդվզեց ու բողոքարկեց, և մինչ կհրապարակվեր վերջնական որոշումը, նրանք պաստառները ծածկեցին հետևյալ վերտառությամբ գրությամբ. «Sisley. Պերմում գովազդն արգելված է»։ Հակամենաշնորհային կոմիտեն որոշեց, որ այդ պաստառներում ոչ մի պոռնոգրաֆիկ բան չկա, և դրանք արագ վերականգնեցին։

«Գաղափարները ևս կարող են սեքսուալ լինել». ասում էր «General Motors»-ի պաստառը, որի վրա պատկերված է կիսամերկ Էյնշտեյնը, ով գովազում է «GMC Terrain» քրոսովերը։ Այս պաստառը դատական հայցի պատճառ դարձավ։ Երուսաղեմի համալսարանը, որին Էյնշտեյնը կտակել էր իր կերպարն օգտագործելու իրավունքը, ընդվզեց իրենց հանճարի կերպարի այսպիսի սեքսուալ մատուցման դեմ ավելի շատ, քան իրենց հեղինակային իրավունքները խախտելու։

«Евросеть»-ի հերթական սկանդալային այս պաստառը, որը պատրաստվել էր ամանորյա գնումների սեզոնի նախաշեմին, 2007 թվականին դարձավ խոշոր տուգանքների պատճառ։

2010 թվականին Կանադայում արգելեցին կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «PETA» կազմակերպության պաստառները, որոնց վրա գրված էր. «Բոլոր կենդանիների մոտ մարմնի նույն մասերն են»։ Դրանց վրա պատկերված էր բիկինիով Պամելա Անդերսենն, ու ասես նրա մարմնի վրա էին ցուցադրված կենդանիների մարմնի մասերը։ Կանադական իշխանությունները սրանում սեքսիզմի քարոզ տեսան ու հայտարարեցին, որ այսպիսի պաստառները հակասում են կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը։

Մեծ Բրիտանիայում գովազդներ արգելում են ավելի հաճախ, քան ԵՄ անդամ այլ երկրներում։ Խնդիրը Գովազդային ստանդարտների կոմիտեն է (ASA), որը շատ օպերատիվ է արձագանքում քաղաքացիների բողոքներին։ Այսպես, «Opium» օծանելիքի գովազդն «Yves Saint Laurent» ընկերությունից դարձավ ռեկորդակիր ASA-ի ներկայացրած խնդրահարույց կետերի քանակով։ Այս գովազդի դեմ ստացվել էր Միացյալ Թագավորության շուրջ 1000 բնակիչների բողոք։ Այս սկանդալի հետևանքով նոր ապրանքատեսակի մասին իմացան ամբողջ աշխարհում։

Իսկ այս տարի ASA-ի փորձագետներն արգելեցին տպագրել «Miu Miu» ապրանքանիշի («Prada»-ի ապրանքացանկի մեջ է մտնում) գովազդներն այն բանի համար, որ նորաձև այս բրենդը հրապարակել էր երեխայի լուսանկար, որը չափազանց սեքսուալ դիրքով էր պատկերված և հագել էր հասուն կնոջ շորեր։ Կոմիտեն այսպիսի քայլն անվանեց անպատասխանատու և վիրավորական, ինչը զարմացրեց «Miu Miu»-ի ներկայացուցիչներին, ովքեր բացատրեցին, որ լուսանկարում պատկերված մոդել Միա Գոտը 22 տարեկան է, և իրենք ոչ մի բողոք չեն ստացել քաղաքացիներից։

Իրոք, բրիտանական այս կոմիտեի որոշումները երբեմն իրոք կարող են զարմացնել։ 2013 թվականին ASA-ում համարեցին, որ «Chanel-ի Coco Mademoiselle» օծանելիքի գովազդը՝ Կիրա Նայթլիի մասնակցությամբ, որն, ի դեպ, ցուցադրվել էր աշխարհով մեկ ու ոչ մի բողոք չէր ստացել, չափազանց անկեղծ է։ Հոլովակում դերասանուհին խաղում է ֆրանսիացի մոդելի դերում, ով նկարահանման ժամանակ ֆլիրտ է անում լուսանկարչի հետ, նրանց միջև զգացմունք է ծնվում, և լուսանկարիչը խնդրում է բոլորին հեռանալ ստուդիայից, ինչից հետո մերկացնում է հերոսուհուն։ Հոլովակի վերջում հերոսուհին դուրս է գալիս սենյակից պատուհանով ու հեռանում է մոտոցիկլով։

«Բացահայտ սեքսուալ ակնարկների» համար Բրիտանիայում արգելեցին «Pussy» ըմպելիքի գովազդը, որում, մասնավորապես, ասվում էր. «Ըմպելիքը մաքուր է, այդ ձեր մտքերն են, որ խնդիր ունեն»։ Այսպիսի գովազդի դեմ բողոք էր ներկայացրել 150 քաղաքացի՝ հիմնականում կանայք, ովքեր այն համարել էին չափազանց սեքսիստական, քանի որ անգլերենի սլենգում ըմպելիքի անունը նույն բառն է, ինչ կնոջ սեռական օրգանները։ Այն հակափաստարկը, որ նույն անգլերեն սլենգում նույն բառը նշանակում է նաև կատու կամ կատվիկ, ASA-ին չհամոզեց։

Սանկտ Պետերբուրգի արտաքին գովազդով զբաղվող ընկերությունները հրաժարվեցին իրենց քաղաքում տեղադրել մոսկովյան «Ателье Вентура» ընկերության ստեղծած գովազդային պաստառները։ Սերվելատ գովազդող այս պաստառներում նշված էին իբր կանանց կողմից արված այսպիսի ակնարկներ. «Հաճելի է այն տեսնել առավոտյան» և «Նրա հետ հեշտ է, նա դուր է գալիս երեխաներիս»։ Որպես մերժման փաստարկ նշվել էր, որ օրենքով արգելվում է գովազդի մեջ վիրավորական կերպարներ ու ձևակերպումներ օգտագործել։

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай