«Բորուսիա»-ն հաղթեց. գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը
СпортԲունդեսլիգայի 9-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն` հյուրընկալվելով Մայնց քաղաքի համանուն թիմին հաղթեց 0-2 հաշվով: Գոլի հեղինակ դարձավ նաև Հենրիխ Մխիթարյանը:
Դորտմունդյան ակումբը տարածքային առավելությունը գոլի վերածեց հանդիպման 18 րոպեին: Փոխանցում ստանալով Պիեռ-էմերիկ Օբամեյանգից` գոլի հեղինակ դարձավ Մարկո Ռոյսը: Առաջին խաղակեսում «Մայնց»-ը մեծ ուժերով նետվեցի առաջ, սակայն ապարդյուն: Երկրորդ կեսում «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը չիրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը:
Իսկ «Մայնց»-ը շարունակում էր սուր գրոհներ կազմակերպել: Խաղակեսի վերջնամասում հաշիվը կրկնապատկեց Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը:
Այս հաղթանակից հետո «Բորուսիա»-ն ունի 20 միավոր և Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Հաջորդ հանդիպումը Թոմաս Տուխելի սաները կանցկացնեն հոկտեմբերի 25-ին: Բունդեսլիգայի 10-րդ տուրում «Բորուսիա»-ն կխաղա «Աուգսբուրգ»-ի հետ: