«Շիրակ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Միկա»-ին
СпортՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 10-րդ տուրի մեկնարկային խաղում «Շիրակ»-ը հաղթեց «Միկա»-ին: Արմենպրեսի հաղորդմամբ, Երևանի «Միկա» մարզադաշտում կայացած խաղում հանդիպման հաշիվը բացվեց առաջին կեսի վերջնամասում: Գոլի հեղինակ դարձվ Օդիլոն Կուակուն: Հետագայում դարպասի գրավում չարձանագրվեց և գյումրեցիները հաղթեցին նվազագույն հաշվով:
Այս տուրի խաղային օրվա հաջորդ հանդիպումը կմեկնարկի 18:00-ին: «Ուլիս»-ը սեփական հարկի տակ կհյուրընկալի «Գանձասար-Կապան»-ին: Հոկտեմբերի 18-ին կկայանան «Փյունիկ»-«Արարատ» և «Ալաշկերտ»-«Բանանց» հանդիպումները: