Ուոլքոտ. Մենք պետք է հավատանք, որ «Արսենալը» լավագույնն է
СпортԼոնդոնի «Արսենալի» հարձակվող Թեո Ուոլքոտը պատմել է լոնդոնյան ակումբի՝ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում հաղթելու հույսերի մասին։
-Այս մրցաշրջանը կարող է դառնալ մերը, սակայն մենք չպետք է առաջ նայենք, դա կարևոր է։ Հիմա հանդերձարանում բոլորը կարծիք են հայտնում, որ պետք է մեր գործն ավելի լավ անենք։ Մեր տաղանդը բավարար է, իսկ աշխատանքի հանդեպ վերաբերմունքը ժամանակ առ ժամանակիր բարձրության վրա չէ։
«Ման. Յունայթեդի» հետ խաղից մենք պետք է եզրակացություն անենք, որ կարող ենք յուրաքանչյուրին հաղթել, եթե շարունակենք այսպես խաղալ։ Արդեն ակնհայտ է՝ այս տարի ինչ թեժ պայքար է Պրեմիեր լիգայում։ Չի կարելի կանխատեսել, թե արդյունքում ով կլինի լավագույն քառյակում, ի տարբերություն նախորդ մրցաշրջանների։
Անհատապես մեր յունաքանչյուր խաղացող ուժեղ է մրցակցից։ Մենք բոլորից լավագույնն ենք և պետք է հավատանք դրան։ Ժամանակ առ ժամանակ այդ հավատը կորչում է, բայց հիմա դա առավելագույն մակարդակի վրա է,-ասել է Ուոլքոտը։