«Արարատի» արտագնա հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ
Спорт«Փյունիկ» - «Արարատ» խաղով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության 10-րդ տուրը: Գեւորգ Նռանյանի գոլի շնորհիվ «Արարատն» արտագնա հաղթանակ տարավ նվազագույն հաշվով:
«Փյունիկը» չօգտվեց երկրորդ տեղում գտնվող Գյումրիիի «Շիրակին» հավասարվելու հնարավորությունից եւ «Գանձասար-Կապանի» հետ 17 միավորով բաժանում է 3-4-րդ տեղերը: Առաջատար «Ալաշկերտն» ունի 21 միավոր, իսկ լավագույն հնգյակը եզրափակող «Արարատը»՝ 15:
Հայաստանի առաջնություն, 10-րդ տուր
Հոկտեմբերի 18
«Փյունիկ» - «Արարատ»՝ 1:0
Գեւորգ Նռանյան, 4
Հեռացում՝ Դավիթ Մանոյան, 61 («Փյունիկ»)
«Ալաշկերտ» - «Բանանց»՝ 3:0
Հեբեր Արաուխո, 20, 75, Միհրան Մանասյան, 67 (11մ)
Հեռացում՝ Արամ Շախնազարյան, 66 («Բանանց»)
Հոկտեմբերի 17
«Ուլիս» - «Գանձասար-Կապան»՝ 0:0
«Միկա» - «Շիրակ»՝ 0:1
Կոնան Օդիլոն Կուակու, 44